20.09.2010 | 
Հասարակություն
ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ԱՐԱԲԱԳԻՏՈւԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ԱՐԱԲԱԳԻՏՈւԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Այսօր տեղի ունեցավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի եւ Եգիպտոսի փոխարտգործնախարար Սոմայա Սաադի հանդիպումը:

Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի գլխավոր քարտուղար Սոմայա Սաադիի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել էր ԵՊՀ-ում` ոչ միայն ծանոթանալու Համալսարանի արեւելագիտության ֆակուլտետին եւ ԵՊՀ-ում գործող եգիպտագիտության կենտրոնի կատարած աշխատանքներին, այլ նաեւ համագործակցությունը նոր փուլ տեղափոխելու: ԵՊՀ ռեկտորի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հնարավոր համագործակցության մի քանի շրջանակներ, որոնք կներկայացվեն ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամին: Երեւանի պետական համալսարանի կողմից առաջարկ եղավ, ըստ որի, Եգիպտոսից ճշգրիտ գիտություններ ուսումնասիրող ուսանողները կարող են գալ եւ կրթությունն ստանալ ԵՊՀ բակալավրիատում կամ մագիստրատուրայում:

 

 

Բացի դրանից, դեսպանատանը եւ հիմնադրամին առաջարկ եղավ աջակցելու Եգիպտոս մեկնել այն ուսանողներին, ովքեր ներգրավված են Եգիպտագիտության կենտրոնի աշխատանքներում: Հիմնադրամի ջանքերով յուրաքանչյուր տարի Համալսարան են գործուղվում արաբագետ դասախոսներ, ովքեր ոչ միայն դասախոսություններ են կարդում, այլեւ որոշակի վերապատրաստման դասընթացներ են անցկացնում հայ մասնագետների համար:

 

Ըստ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովի` Կահիրեի եւ Երեւանի պետական համալսարանների միջեւ համագործակցությունը հիմք է դարձել, որպեսզի Հիմնադրամի անմիջական աջակցությամբ Կահիրեի համալսարանի մասնագետները` մասնավորապես կրոնագետները, դասավանդեն ԵՊՀ-ում: Վերջինիս վստահեցմամբ` հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու ԵՊՀ-ի հետ նաեւ մաթեմատիկա եւ ֆիզիկա մասնագիտությունների գծով:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀԽ-Ն ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՌԵԿՏՈՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ
Օրակարգային 5 և ընթացիկ հարցերով գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԳՐԱՖԵՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԱՔ ԼԻՑՔԱԿԻՐՆԵՐԻ ՎԱՐՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՍԱՐՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Գրաֆենում տաք լիցքակիրների դինամիկայի կառավարում արտաքին դաշտերով և բևեռային տակդիրների ընտրությամբ: Գրաֆենային հենքով տաք լիցքակրային տրանզիստորի մոդելի լավարկում և գործնական իրականացում» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: