07.03.2017 | 
Գիտություն
ՄԵՆԴԵԼԵԵՎԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ 118-ՐԴ ՏԱՐՐԸ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԱՆՈՒՆՆ Է ԿՐՈՒՄ
ՄԵՆԴԵԼԵԵՎԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ 118-ՐԴ ՏԱՐՐԸ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԱՆՈՒՆՆ Է ԿՐՈՒՄ
Մարտի 2-ին ՌԴ ԳԱ գիտնականների կենտրոնական տանը տեղի է ունեցել Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրած երեք նոր տարրերի (115՝ Moscovium (Mc), 117` Tennessine (Ts) և 118` Oganesson (Og)) հայտնաբերմանն ու անվանակոչմանը նվիրված հանդիսավոր արարողությունը:

Մենդելեևի աղյուսակի «Oganesson» (Og) տարրն այդպես է անվանվել՝ ի պատիվ ԵՊՀ պատվավոր դոկտոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Գ. Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր հայազգի Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի:

Յուրի Հովհաննիսյանը նոր գիտական ուղղության` ծանր իոնների ֆիզիկայի հիմնադիրներից մեկն է: Նրա ղեկավարությամբ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (Դուբնա) հայտնաբերվել են Մենդելեևի աղյուսակի նոր տարրեր՝ 112-118 հաջորդական համարներով: Նա 250 գիտական աշխատանքների, 3 մենագրությունների, 10 տեսությունների հեղինակ է:

Հայազգի գիտնականի անմիջական մասնակցությամբ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում ստեղծվել է ծանր իոնների արագացուցիչների մի ամբողջ սերունդ՝ ռեկորդային չափանիշներով:

Միջոցառման շրջանակներում մարտի 2-3-ը տեղի է ունեցել նաև գիտական հավաք, որի ընթացքում ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը հանդես է եկել Գ. Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայում նոր տարրերի սինթեզի վերաբերյալ զեկուցումով, իսկ ԱՄՆ Միչիգանի պետական համալսարանից նրա գործընկեր, պրոֆեսոր Վիտոլդ Նազարևիչի զեկուցումն ամբողջությամբ նվիրված է եղել 118-րդ տարր «Օganesson»-ին:

Այլ նորություններ
ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ «ՆՅՈՒԹԵՐ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄԵՐՁՍԵՎԾՈՎՅԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ
Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.դ. Հակոբ Հարությունյանն իր հերթական հոդվածն է հրատարակել «Նյութեր հին և միջնադարյան մերձսևծովյան հնագիտության և պատմության վերաբերյալ» հայտնի գիտական հանդեսի հերթական համարում:
«ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՆԱՅԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ
Ամբողջ աշխարհն այսօր պայքարում է նոր կորոնավիրուսի (COVID19) դեմ՝ իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված աշխարհավարակի պատճառ դարձած կորոնավիրուսով այսօր աշխարհում վարակված է ավելի քան 1 մլն մարդ: Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված ավելի քան 730 դեպք է գրանցվել: Երկրում հաստատված է արտակարգ դրություն: Ստեղծված իրավիճակի, իրականացվող միջոցառումների արդյունավետության և սպասվող քայլերի մասին զրուցել ենք ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանի հետ: