Գիտություն
ԵՊՀ ՊՐՈՌԵԿՏՈՐ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԵՎ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐԸ
04.02.19
ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին և պարզաբանել ԵՊՀ դիրքորոշումը պետության կողմից տրամադրվող բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին որոշման վերաբերյալ:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼ
04.02.19
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Անահիտ Մամիկոնյանի կողմից ներկայացված «Արգինազը կրծքագեղձի քաղցկեղի և շաքարախտով խթանված սիրտ-անոթային հիվանդությունների բուժման ցուցանիշ» գիտական թեման:
ԶՐԱԴԱՇՏԱԿԱՆ ԿՐՈՆ ԵՎ ՊԱՀԼԱՎԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԵՊՀ ՄԱԳԻՍՏՐՈՍ ՌՈՒԲԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԳԻՐՔԸ
04.02.19
«Պահլավական ուսումնասիրություններ» մենագրության հեղինակն Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի մագիստրոս Ռուբեն Նիկողոսյանն է։ Գրքի առանցքային թեմաներն են Զրադաշտի կրոնը և այդ կրոնի հետևորդների կողմից ստեղծված միջնադարյան գրականությունը, որի անվամբ էլ աշխատությունը կոչվել է «պահլավական»:
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՄՈԴԻՖԻԿԱՑՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐ․ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱ՞, ԹԵ՞ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
04.02.19
Մինչ աշխարհը քննարկում է՝ արդյոք օգտակար են ԳՄՕ մթերքները, չինացի պրոֆեսոր Հե Ցզյանկույը ստեղծել է գենետիկորեն մոդիֆիկացված երեխաներ։
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
01.02.19
ԵՊՀ գիտական խորհուրդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղարկել պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման առնչությամբ իր դիրքորոշումը:
ԵՊՀ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԴԻՄԱՑ
01.02.19
ԵՊՀ մի շարք գիտաշխատողներ այսօր ստացել են ծանուցումներ առ այն, որ 2019 թ. մարտի 31-ին լուծվելու է իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ իրենց կառուցվածքային ստորաբաժանման լուծարման (գործունեության դադարեցման), աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հաստիքների կրճատման պատճառով:
ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱԳՆ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԳԻՏԱՓՈՐՁԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
01.02.19
ԵՊՀ կոսմոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավար, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի և նրա գործընկերների հետազոտությունները միջազգային պարբերականների ուշադրության կենտրոնում են:
ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԵՊՀ-ՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԵՆ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԿԻՍԱՀԱՂՈՐԴՉԱՅԻՆ ՍԱՐՔԵՐ
01.02.19
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման երաշխավորված թեմաներից է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի կողմից ներկայացրած «InAs-InSb-InP նյութական համակարգում կոնաձև և էլիպսարդաձև քվանտային կետերի և կղզյակների աճեցում և դրանց էլեկտրաֆիզիկական, մագնիսական ու օպտոէլեկտրոնային հատկությունների հետազոտում» գիտական ծրագիրը:
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԻՆ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ ՆՇՎԱԾ ԵՐԵՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է
31.01.19
Հայաստանի մասին համաշխարհային հարթակում խոսելիս ամենաէական փաստը, որ նշում ենք, այն է, որ այս երկիրն առաջինն ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Սակայն ավելի քան արտառոց է այն, որ մ․ թ. ա. 6-րդ դարի բաբելոնյան կավե սալիկ-քարտեզում տեղ գտած երեք երկրներից մեկը Հայաստանն է, այսինքն՝ արդեն ավելի քան 2600 տարի է՝ մենք մեր տեղն ունենք աշխարհի ամենահին քարտեզի վրա:
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
31.01.19
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետին: