
31.01.19
Հայաստանի մասին համաշխարհային հարթակում խոսելիս ամենաէական փաստը, որ նշում ենք, այն է, որ այս երկիրն առաջինն ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Սակայն ավելի քան արտառոց է այն, որ մ․ թ. ա. 6-րդ դարի բաբելոնյան կավե սալիկ-քարտեզում տեղ գտած երեք երկրներից մեկը Հայաստանն է, այսինքն՝ արդեն ավելի քան 2600 տարի է՝ մենք մեր տեղն ունենք աշխարհի ամենահին քարտեզի վրա:
31.01.19
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետին:

25.01.19
ԵՊՀ մի շարք ֆակուլտետների ներկայացուցիչներն այսօր Քիմիայի ֆակուլտետում քննարկեցին բազային ֆինանսավորումը հիմնադրամներում մրցութային դարձնելու Ֆինանսների նախարարության առաջարկի ընդունման բացասական հետևանքները և որոշեցին այն չեղարկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

24.01.19
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ներկայացրած «Կրծքագեղձի հակաքաղցկեղային նոր թերապևտիկ մոտեցումներ հայկական դեղաբույսերի լուծամզվածքների կիրառմամբ՝ համակցված Լ-արգինին-պոլիամին-ազոտի օքսիդ ուղու արգելակիչներով» թեման:

24.01.19
Վերջերս ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն (այսուհետ՝ ԲՈԿ), իր կողմից ընդունելի գիտական հանդեսներից բացի, տարբերակել է նաև «վերապահությամբ ընդունված» գիտական հանդեսներ: Վերջինների շարքում, որը քանակական առումով մոտ չորս անգամ գերազանցում է «ընդունելիներին», տեղ են գտել նաև հումանիտար ուղղվածության այնպիսի առաջատար գիտական հանդեսներ, ինչպիսիք են՝ «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բանբեր Մատենադարանի», «Էջմիածին», «Բանբեր Երևանի համալսարանի», «Հայագիտության հարցեր», «Լեզու և լեզվաբանություն», «Բանբեր հայագիտության»:

23.01.19
Բոլորս էլ գիտենք, որ տիեզերքն անսահման մեծ տարածություն է: Այն հարուստ է շատ մոլորակներով, գալակտիկաներով ու խմբավորումներով, որոնք հաշվելն անհնար է։ Ոմանց տիեզերքն ապշեցնում է, ոմանց հիացնում, իսկ ոմանց էլ՝ վախեցնում, քանի որ միայն բացահայտված գալակտիկաների թիվն անցնում է 500 միլիարդից։ Հետաքրքիր է այն, որ գրեթե բոլոր տիեզերական մարմինները կարող են արձակել իրենց յուրահատուկ, անկրկնելի ձայները, և հետազոտողներին հաջողվել է ձայնագրել դրանցից մի քանիսը։ Նրանց շնորհիվ մենք կարող ենք լսել, թե ինչ ձայներ են արձակում արևը, Սև անցքերը կամ մեր Երկիր մոլորակը։

21.01.19
ԵՊՀ դոկտորներ Ա. Թռչունյանի և Կ. Թռչունյանի հեղինակած «Վերանայված խմորում. ինչպե՞ս են միկրոօրգանիզմները գոյատևում էներգիայի սահմանափակման պայմաններում» վերնագրով տեսակետային հոդվածը տպագրվել է հեղինակավոր «Trends in Biochemical Sciences» 15.678 ազդեցության գործակից ունեցող ամսագրում:

21.01.19
Շոտլանդիայի Սենտ-Էնդրյուս համալսարանի քիմիական լաբորատորիայի մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Մենդելեևի պարբերական աղյուսակի տպագիր տարբերակը, որն այսօր առկա տարբերակներից ամենահինն է:

18.01.19
Ինչո՞ւ պահել դրամապանակ, վճարային քարտեր կամ ընդհանրապես գումար, եթե կարելի է այդ ամենն ունենալ մաշկիդ տակ պատվաստված չիպի միջոցով. այսպես է մտածում Շվեդիայի բնակչության մոտավորապես կեսը։
18.01.19
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ու քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնների դասախոսների կողմից համատեղ իրականացվող «Անչափահասների հանցավորության կանխարգելման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ թեմատիկ ծրագիրը ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից երաշխավորվել է ֆինանսավորման: