03.10.18
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի մի խումբ աշխատակիցներ մասնակցել են Իսկիայում (Իտալիա) կայացած Էքստրեմոֆիլների 12-րդ միջազգային կոնգրեսին:

02.10.18
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողուհի Լենա Թանգամյանը մասնակցել է «ԱՐՓԱ» ինստիտուտի նորարարության մրցույթին` ներկայացնելով «Ջրային համակարգերից մետաղների կորզումը ՄԱՆ-մոդիֆիկացված ցեոլիտների կիրառմամբ» թեման և արժանացել պատվոգրի ու 600 ԱՄՆ դոլար պարգևի:

02.10.18
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կողմից ներկայացրած «Արքեաների կենսաբազմազանությունը և էկոլոգիական գործառույթը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի երկրաջերմային աղբյուրներում» գիտական ծրագիրը երաշխավորվել է ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից պայմանագրային ֆինանսավորման:

01.10.18
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից պայմանագրային ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ներկայացրած «Հակաուռուցքային դեղամիջոցների արդյունավետության բարձրացման քրոմատին-կախյալ ուղու առանցքային ֆերմենտների ակտիվության կարգավորումը» գիտական թեման:

28.09.18
Այսօր Լ. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանից ժամանած պատվիրակության անդամները հանդիպում ունեցան ԵՊՀ ղեկավար կազմի հետ:

28.09.18
«ԱՐՓԱ» ինստիտուտի կողմից անցկացվող նորարության ամենամյա մրցույթի երկրորդ մրցանակին արժանացել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հովհաննես Ադոնցը:

28.09.18
ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանի ներկայացրած ««Հիշողության լանդշաֆտը» որպես հնագիտական հետազոտության առարկա (ըստ Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան շրջանների նյութերի, Ք.ա. III‐I հազ.)» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:

27.09.18
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ «Անցումը զինված հակամարտությունից դեպի խաղաղություն. Հյուսիսային Իռլանդիայի օրինակը» թեմայով դասախոսություն:

27.09.18
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնախնդիրները» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը, որը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:

27.09.18
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանի «Արդի հայերենի բառապաշարի զարգացման և կանոնարկման հիմնախնդիրները» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման: