
02.07.20
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել ու հաղթող է ճանաչվել Հայաստանի ամերիկյան համալսարանի մեդիացիոն և արբիտրաժային կլինիկայի և ՀՀ արբիտրների ասոցիացիայի կողմից կազմակերպվող ամենամյա դատախաղ-մրցույթին, որը գրավոր եղանակով անցկացվել է հունիսի 19-30-ը։

29.06.20
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է քրեակատարողական ընթացակարգի վերաբերյալ երկօրյա առցանց դասախոսություն։

26.06.20
ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր ընդունել է պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ ԱԺ ամբիոնից ունեցած ելույթի առնչությամբ ԵՊՀ միասնական հայտարարություն տարածելու որոշում և հաստատել այդ հայտարարության տեքստը:

25.06.20
Այսօր տեղի ունեցած գիտական խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ դասախոսների վերաբերյալ ելույթի մասին դիրքորոշում հայտնելու անհրաժեշտությունը:

25.06.20
Օրակարգային 4 և ընթացիկ հարցերով այսօր ԵՊՀ գիտական խորհուրդն անցկացրել է առցանց նիստ:

23.06.20
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն այսօր «Zoom» հարթակի օգնությամբ կազմակերպել էր առցանց հոբելյանական հանդիպում՝ նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Գրիշա Ղարիբյանին, որի ընթացքում հոբելյարն իր գեղանկարները նվիրեց ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումներին:

18.06.20
Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ Հարություն Մովսիսյանը «ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բնագիտական անվանակարգի հաղթողներից է։ Պարոն Մովսիսյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մանկավարժական գործունեության և աշխատանքային հիմնահարցերի մասին:
18.06.20
Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ Վարուժան Աթաբեկյանը ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը խթանելու, արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը նպաստելու նպատակով հայտարարված մրցույթի ֆիզիկամաթեմատիկական անվանակարգի հաղթողներից մեկն է: Պարոն Աթաբեկյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մաթեմատիկայի կիրառության և այլ հարցերի շուրջ:

17.06.20
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանի տեղակալ, Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դոցենտ Դիանա Գազարովան «ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից է։ Տիկին Գազարովայի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, աշխատանքային գործունեության, իր կողմից կիրառվող մեթոդների և այլ թեմաների մասին։

16.06.20
Մանկավարժության ամբիոնի դոցենտ Աննա Ալեքսանյանը հաղթող է ճանաչվել «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի հասարակագիտական անվանակարգում: Տիկին Ալեքսանյանի հետ զրուցել ենք մանկավարժության, մանկավարժին բնորոշ հատկանիշների, հայաստանյան կրթական ոլորտի ներկայիս վիճակի և դասավանդման ժամանակ կիրառվող մեթոդների մասին: