11.04.2013 | 
Հասարակություն
ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅԵԼ ՈՐՊԵՍ ՍՊԱ
ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅԵԼ ՈՐՊԵՍ ՍՊԱ
ՀՀ ՊՆ-ն Հայաստանի բոլոր բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողներին ներկայացնում է համագործակցության առաջարկ:

Զորակոչից առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը բոլոր բուհերի ուսանողներին առաջարկում է պարտադիր զինծառայություն անցնելու, միաժամանակ ուսումը շարունակելու կամ 2-րդ մասնագիտություն ձեռք բերելու նոր տարբերակ: Այն է` 2 տարվա պարտադիր ժամկետային զինծառայության փոխարեն սովորել ՀՀ ՊՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում և ստանալ լեյտենանտի զինվորական կոչում, ապա պայմանագիր կնքել և արդեն որպես սպա ծառայության անցնել ՀՀ զինված ուժերում:


Հետաքրքրված ուսանողները ապրիլի 15-ին` ժամը 15:00-ին, հրավիրվում են ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճ (Կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ)` հանդիպելու ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ և ծանոթանալու ծրագրի մանրամասներին:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀԽ-Ն ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՌԵԿՏՈՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ
Օրակարգային 5 և ընթացիկ հարցերով գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԳՐԱՖԵՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԱՔ ԼԻՑՔԱԿԻՐՆԵՐԻ ՎԱՐՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՍԱՐՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Գրաֆենում տաք լիցքակիրների դինամիկայի կառավարում արտաքին դաշտերով և բևեռային տակդիրների ընտրությամբ: Գրաֆենային հենքով տաք լիցքակրային տրանզիստորի մոդելի լավարկում և գործնական իրականացում» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: