17.04.2013 | 
Հասարակություն
ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Ավստրալիայից և Կանադայից ժամանած բանաստեղծների հետ:

Միջոցառումը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հայաստանում առաջին անգամ անցկացվող Պոեզիայի միջազգային փառատոնի շրջանակում: 

Հյուրերին ու ներկաներին նախ ողջունեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը. «Այս տարի Հայաստանում առաջին անգամ անց է կացվում Պոեզիայի միջազգային փառատոն, որին մասնակցում են 50 բանաստեղծներ 30 արտասահմանյան երկրներից: Այդ առիթով այսօր մեզ հյուրընկալել են Մարսելա Փոլեյնն ու Ալան Ուայթհորնը: Ի դեպ, մեր երկու հյուրերն էլ մայրական կողմից հայ են: Նրանք մեծ աշխատանք են կատարել Հայոց մեծ եղեռնի համաշխարհային ճանաչում ստանալու գործում: Վստահ եմ, որ այս հանդիպումը հիշարժան էջ կլինի նաև մեր ֆակուլտետի համար»:

Հանդիպման ընթացքում Մարսելլա Փոլեյնը և Ալան Ուայթհորնը ուսանողներին ներկայացրին Արևմտյան Հայաստանից տարհանված իրենց նախապապերի կյանքի պատմությունը, խոսեցին այն մասին, թե ինչպես իրենք հաջողության հասան որպես օտար երկրի քաղաքացիներ և ինչպես են այժմ աշխարհի ամենաբարձր ամբիոններից քարոզում Հայոց եղեռնի պաշտոնապես ճանաչման անհրաժեշտությունը: Բանաստեղծները ընթերցեցին նաև մի քանի բանաստեղծություններ, որոնք թարգմանվեցին հայերեն:

Հանդիպմանը ներկա ուսանողները մեծ ակտիվություն ցուցաբերեցին և հետաքրքիր հարցեր ուղղեցին հյուրերին, ինչի համար էլ նրանցից մի քանիսն արժանացան բանաստեղծների մակագրությամբ գրքերի:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՀԽ-Ն ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՌԵԿՏՈՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ
Օրակարգային 5 և ընթացիկ հարցերով գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԳՐԱՖԵՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԱՔ ԼԻՑՔԱԿԻՐՆԵՐԻ ՎԱՐՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՍԱՐՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Գրաֆենում տաք լիցքակիրների դինամիկայի կառավարում արտաքին դաշտերով և բևեռային տակդիրների ընտրությամբ: Գրաֆենային հենքով տաք լիցքակրային տրանզիստորի մոդելի լավարկում և գործնական իրականացում» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: