26.04.2013 | 
Հասարակություն
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺԸ»
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺԸ»
Մարդկային հոգու գիտակները համախմբվել էին Մայր բուհում:

Այսօր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում մեկնարկեց «Հոգեբանական վերնիսաժ»-EXPO խորագրով ամենամյա միջոցառումը, որը կազմակերպել էր Ընդհանուր հոգեբանության ամբիոնը:

 

«Հոգեբանական վերնիսաժ»-EXPO-ի նպատակներն են հանրությանն իրազեկել ժամանակակից հոգեբանության մարտահրավերների մասին, նպաստել բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը, ուսանողի և գործատուի միջև կապերի հաստատմանը և այլն:

 

Վերնիսաժի բացման արարողությանը ներկա էին Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը, Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

 

«Արդեն 4-րդ տարին է, ինչ ֆակուլտետը կազմակերպում է «Հոգեբանական վերնիսաժ» միջոցառումը, որը թիմային աշխատանքի արդյունք է: Մենք չենք սահմանափակվելու միայն բուհի ներսում իրականացվող միջոցառումներով, ուստի նախատեսում ենք համագործակցել կրթական այլ հաստատությունների և ՀԿ-ների հետ: Հաջորդ տարի, պայմանավորվածության համաձայն, «Հոգեբանական վերնիսաժ»-EXPO-ն կանցկացվի  Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում»,- բացման խոսքում նշեց Հրանտ Ավանեսյանը:

 

Միջոցառման մասնակիցները պաստառների և տեսահոլովակների միջոցով ներկայացնում էին իրենց ծառայությունները, առաջարկում խորհրդատվություն և մոդելավորող իրավիճակների վերլուծություն, տրամադրում ուղեցույցներ և մասնագիտական նյութեր, իրականացնում ուսուցողական միջոցառումներ:

 

«Հոգեբանական վերնիսաժ»-EXPO-ի շրջանակներում ֆակուլտետը ներկայացել էր հետևյալ ցուցափեղկերով՝ «Կառավարման հոգեբանություն», «Մասնագիտական կողմնորոշում», «Հոգեբանը և աշխատաշուկան», «Հոգեբանը և տեղեկատվական դաշտը», «PR և գովազդ», «Կարիերայի հոգեբանություն», «Հոգեդիագնոստիկա և փորձարարական հոգեբանություն»:

Բացի ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ամբիոնների ու լաբորատորիաների տաղավարներից, վերնիսաժում իրենց գործունեությունն ու ծառայություններն էին ներկայացնում նաև  Ռուս-հայկական (Սլավոնական) և Ուրարտու համալսարանները, Կրթության միջազգային ակադեմիան, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնը:

Այլ նորություններ
ԵՊՀ-ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽԱՐՀ ԿԱՊՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է․ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին հանձնել է շնորհակալագիր՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած «Կիրառական քիմիա. էքսպո 2022» միջոցառումը կազմակերպելու գործում ունեցած ներդրման և աջակցության համար։ Հ. Հովհաննիսյանը և Դ. Երեմյանն այսօր նաև ստորագրել են համագործակցության հուշագիր՝ իրավաբանորեն ամրագրելով երկու կառույցների միջև առկա համագործակցությունը։
ԵՊՀ-Ն ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՂ Է․ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Մայր բուհի պատմության մեջ առաջին անգամ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում գիտական աստիճան ստացած շրջանավարտներին հանձնվեցին վկայագրեր։