30.04.2013 | 
Հասարակություն
ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ
ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ
Այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետում կայացավ Արցախի Տիգրանակերտ քաղաքին նվիրված միջոցառում:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց «Մենք Տիգրանակերտում» 2-րդ ցուցահանդեսը` տեսապատկերների տեսքով, և համանուն ֆիլմը, այնուհետև ներկաները  դիտեցին հեղինակ-կատարող Արմինե Չտրկյանի կատարմամբ «Տիգրանակերտ» երգը և տեսահոլովակը:

 

Միջոցառումը կազմակերպել էր Պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը` «Տիգրանակերտին աջակցողներ» ուսանողական ակումբի աջակցությամբ:


Պարոն Պետրոսյանը ներկայացրեց Տիգրանակերտի աշխարհագրական դիրքը. «Այն լեռան լանջին կառուցված ժայռափոր մի եռանկյունի է, որն ունի դասական շինվածք»:  Նա նաև ավելացրեց, որ պեղումների ժամանակ հայտնաբերվել են բազիլիկ եկեղեցիներ, պարիսպներ, ջրանցք, կնքադրոշներ, գունազարդ խեցեղեն, որոնք դեռևս հետազոտվում են:


«Տիգրանակերտը բացառիկ է, քանի որ այն շատ մեծ և դիտարժան հուշարձան է: Այնտեղ բացել ենք թանգարան, որը Հայաստանի թանգարանների շարքում երկրորդ տեղն է գրավում: Մենք փորձ ենք անում Տիգրանակերտի գիտական հետազոտությունը չսահմանափակել զուտ ակադեմիական շրջանակներով, կարծում ենք, որ մշակութային ժառանգությունը պետք է նորանոր դերակատարումներ ստանձնի մեր հասարակության մեջ»,- իր ելույթում նշեց Համլետ Պետրոսյանը: 

Այլ նորություններ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿԵՆՏՐՈՆ Է, ՈՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԻՄԱՍՏ ԵՎ ՀՈՂԵՂԵՆ ՄԱՐՄԻՆ Է ՏԱԼԻՍ». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ, որի ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կոնֆերենս դահլիճում տեղի ունեցավ «CV կազմելու և գործատուին ներկայանալու հմտություններ» խորագրով դասընթաց, որի ավարտին ուսանողները փոխանցեցին իրենց տվյալները՝ հետագայում աշխատանքի առաջարկների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով: