Ապրիլի 29-ին ԵՊՀ ռուսական կենտրոնում ֆակուլտետի սերվիս բաժնի առաջին կուրսի ուսանողները հանդիսատեսին ներկայացրին ռուս անվանի ստեղծագործողների աշխատանքները, որոնց հեղինակներն անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը:
«Շուրջ մեկ ամիս առաջ ուսանողները ցանկություն հայտնեցին ռուսերենով միջոցառում կազմակերպել` նվիրված Հայոց մեծ եղեռնին: Նախաձեռնությունն ուսանողներինն էր, նրանց լավ աշխատանքի արդյունքում այսօր գեղեցիկ ցերեկույթի ականատեսը դարձանք»,- նշում է մասնակից ուսանողների ռուսաց լեզվի դասախոս Նաիդա Սիրականյանը:
Ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը հավելում է, որ ուսանողներին իրենք օգնել են լեզվական խնդիրները շտկելու հարցում. «Ուսանողների կողմից ընտրվել են ավելի քան 10 վավերագրական ֆիլմեր (այդ թվում` 1919 թ-ին նկարահանված «Բռնաբարված Հայաստան» տեսաֆիլմը), հայտնի լուսանկարներ և ստեղծագործություններ, որոնք 1915-1916 թթ. տպագրվել են «Հայկական լրատու» ռուսալեզու ամսագրում»:
Միջոցառման մասնակից Քրիստինե Չիլինգարյանը նշեց, որ իրենք շատ հստակ նպատակ ունեին` ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, չէ՞ որ տարվա միայն մեկը օրը չէ, որ պետք է հիշել թուրքերի կողմից գործված ու դեռ անպատիժ ոճիրը:
«Ես ընտրել եմ տարբեր հեղինակների աշխատանքներ, որոնցում արտացոլված է այն մեծ տառապանքը, որ կրել է հայ ժողովուրդը 1915 թ-ին տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ: Շատ եմ հավանել Սերգեյ Պերվերդիևի «Մեկ աղոթք» բանաստեղծությունը»,- ավելացնում է Քրիստինեի կուրսընկերուհի Լիդա Վահանյանը:
Նշենք, որ այս միջոցառմանն արդեն որպես հանդիսատես մասնակցում էին Ֆիզիկայի, Կենսաբանության ու Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների ակտիվ ուսանողները, ովքեր բավականին հաճելի տպավորություններ ստացան միջոցառումից:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին հանձնել է շնորհակալագիր՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած «Կիրառական քիմիա. էքսպո 2022» միջոցառումը կազմակերպելու գործում ունեցած ներդրման և աջակցության համար։ Հ. Հովհաննիսյանը և Դ. Երեմյանն այսօր նաև ստորագրել են համագործակցության հուշագիր՝ իրավաբանորեն ամրագրելով երկու կառույցների միջև առկա համագործակցությունը։

Մայր բուհի պատմության մեջ առաջին անգամ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում գիտական աստիճան ստացած շրջանավարտներին հանձնվեցին վկայագրեր։