08.05.2013 | 
Հասարակություն
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
Ազգությամբ թուրք, ֆրանսիաբնակ փորձագետը դասախոսություն կարդաց համալսարանականների համար:

Այսօր ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում Ֆրանսիայի ազգային գիտահետազոտական կենտրոնի հետազոտող (CNRS), Վաշինգտոնում Կարնեգգիի «Մերձավոր Արևելք» ծրագրի փորձագետ Բայրամ Բակլին «Թուրքիայի փափուկ ուժն ու մշակութային դիվանագիտությունը Կովկասում և Կենտրոնական Ասիայում» թեմայով դասախոսություն կարդաց համալսարանականների համար:

 

Հանդիպման գաղափարը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային խորհրդինն էր, իսկ կազմակերպչական աշխատանքներն իրականացրել է ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը:

 

Բայրամ Բակլիի դասախոսությունը բաղկացած էր մի քանի մասից: Բանախոսը խոսեց ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիայի՝ նախկին սովետական թրքախոս երկրների նկատմամբ վարած քաղաքականության վերաբերյալ՝ փուլ առ փուլ ներկայացնելով թուրքական կառավարության իրականացրած ծրագրերը և դրանցից հետո ստեղծված իրավիճակների որոշ մանրամասներ:

 

Մասնավորապես բանախոսը խոսեց Թուրքիայի՝ թրքախոս երկրների հանդեպ վարած այն քաղաքականության մասին, որը դիվանագիտական ոլորտում կոչում են «փափուկ ուժ», ինչը ենթադրում է ոչ ռազմական գործողություններով ազդեցության ամրագրումը այլընտրանքային տարբերակներով՝ մշակույթ, հեռուստատեսություն, կրթություն, տուրիզմ և այլն:

 

Միջոցառմանը հիմնականում մասնակցում էին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները, ովքեր դասախոսությունից հետո բավականին ակտիվ երկխոսություն ծավալեցին փորձագետի հետ՝ ուղղելով նաև ոչ թեմատիկ հարցեր:

 

Հանդիպման վերջում Բայրամ Բակլին, պատասխանելով ուսանողների հարցերին, նշեց, որ ինքն անձամբ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, սակայն գտնում է, որ անկախ պատմության սև էջերից՝ հարևան երկրները պետք է լայն համագործակցություն ծավալեն բոլոր ասպարեզներում:

 

«Հարևան երկրների միջև տնտեսական համագործակցությունը շահավետ է և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի համար: Այսօր արդեն երկու ժողովուրդների վերաբերմունքը միմյանց հանդեպ փոխվել է, և ես լավատեսությամբ եմ լցված, որ դրական զարգացումները կամաց-կամաց ցանկալի արդյունքներ կտան»,- նշեց Բայրամ Բակլին:

Այլ նորություններ
ԵՊՀ-ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽԱՐՀ ԿԱՊՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է․ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին հանձնել է շնորհակալագիր՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած «Կիրառական քիմիա. էքսպո 2022» միջոցառումը կազմակերպելու գործում ունեցած ներդրման և աջակցության համար։ Հ. Հովհաննիսյանը և Դ. Երեմյանն այսօր նաև ստորագրել են համագործակցության հուշագիր՝ իրավաբանորեն ամրագրելով երկու կառույցների միջև առկա համագործակցությունը։
ԵՊՀ-Ն ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՂ Է․ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Մայր բուհի պատմության մեջ առաջին անգամ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում գիտական աստիճան ստացած շրջանավարտներին հանձնվեցին վկայագրեր։