15.05.2013 | 
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում ուսանողները ծանոթացան «Գիլյոտին» ծրագրին:

Գիլյոտինը համաշխարհային տեսություն է, որի նպատակն է կարճ ժամանակահատվածում վերանայել ողջ օրենսդրական դաշտը քաղաքացի-պետություն և բիզնես-պետություն հարաբերությունների տեսանկյունից, վերացնել ժամանակատար, ծախսատար գործընթացները:


ՀՀ Կառավարության 2011 թ. հոկտեմբերի 13-ի որոշմամբ` ստեղծվել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը, որի գործունեությունն ուղղված է օրենսդրական դաշտի բարեփոխումներին: 


Այսօր Տնտեսագիտության ֆակուլտետում կայացած «Կարգավորիչ գիլյոտին ծրագիր» թեմայով սեմինարի շրջանակում կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, տնօրենի տեղակալ Վահե Չիբուխչյանը և միջազգային փորձագետ Վեդրան Անտոլիակը ներկայացրին ծրագիրը, որի արդյունքում 50 տոկոսով կկրճատվեն վերոնշյալ հարաբերություններով սահմանված ծախսերը, ինչպես նաև ժամանակը: 


«Բիզնեսի աճման հետ կապված` պահանջում են մի շարք անիմաստ փաստաթղթեր: Մենք առաջարկում ենք կառավարությանը այդ կարգավորումները չհիմնավորելու դեպքում դրանք վերացվել»,- իր ելույթում նշեց Արմեն Եղիազարյանը:


Կենտրոնը կարևորում է հասարակության հետ համագործակցությունը և ակնկալում է միջոցառմանը ներկա ուսանողների և դասախոսների աջակցության և համագործակցության շնորհիվ հայտնաբերել օրենսդրական դաշտի բացերը և գիլյոտինի ենթարկել դրանք: 

Այլ նորություններ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿԵՆՏՐՈՆ Է, ՈՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԻՄԱՍՏ ԵՎ ՀՈՂԵՂԵՆ ՄԱՐՄԻՆ Է ՏԱԼԻՍ». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ, որի ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կոնֆերենս դահլիճում տեղի ունեցավ «CV կազմելու և գործատուին ներկայանալու հմտություններ» խորագրով դասընթաց, որի ավարտին ուսանողները փոխանցեցին իրենց տվյալները՝ հետագայում աշխատանքի առաջարկների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով: