20.05.2013 | 
Հասարակություն
«ԼՈՒԻՋԻ ՄԱԼԵԲՐԱ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
«ԼՈՒԻՋԻ ՄԱԼԵԲՐԱ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
Իտալիայի Հանրապետության կրթության և հետազոտության, մշակույթի, արտաքին գործերի նախարարություններն իրականացնում են «Լուիջի Մալեբրա» 2013 թ-ի գրական մրցանակաբաշխությունը:

Մրցանակները նախատեսված են իտալերեն լեզվով ներկայացված վեպերի, պատմվածքների, ժողովածուների, սցենարների համար: Կքննարկվեն միայն 18 տարին լրացած հեղինակների կողմից ներկայացված հայտերը: 


Մասնակցության համար մինչև ս.թ. հուլիսի 25-ը անհրաժեշտ է ուղարկել ստեղծագործությունը, կից ներկայացվող հայտաձևի լրացված տարբերակը, ինչպես նաև ինքնակենսագրությունը (CV) premiomalerba.identita@gmail.com էլ. փոստին: Նշված փաթեթը 7 օրինակով պետք է ուղարկվի նաև հետևյալ հասցեով՝ LTBF-Premio Luigi Malerba, Via del Governo Vecchio 3, 00186 Roma, Italy:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով www.festivaldelleidentita.it կայքէջ: 

 

Այլ նորություններ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿԵՆՏՐՈՆ Է, ՈՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԻՄԱՍՏ ԵՎ ՀՈՂԵՂԵՆ ՄԱՐՄԻՆ Է ՏԱԼԻՍ». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ, որի ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կոնֆերենս դահլիճում տեղի ունեցավ «CV կազմելու և գործատուին ներկայանալու հմտություններ» խորագրով դասընթաց, որի ավարտին ուսանողները փոխանցեցին իրենց տվյալները՝ հետագայում աշխատանքի առաջարկների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով: