23.05.2013 | 
Կրթություն
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՐԻԵՐԱ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՐԻԵՐԱ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Այսօր ԵՊՀ ուսանողները ծանոթացան CV գրելու և գործատուին դիմելու հմտություններին, ինչպես նաև աշխատաշուկայում առկա գենդերային խնդիրներին:

Սեմինար-դասընթացը կազմակերպել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի հետ համատեղ:


«Երկու կենտրոնների համագործակցության շրջանակում պարբերաբար կկազմակերպվեն տարբեր թեմաներով սեմինար-դասընթացներ, որոնք, ի տարբերություն մեր կազմակերպած մյուս սեմինար-դասընթացների, կունենան կոնկրետ գենդերային ուղղվածություն: Նպատակն է բարձրացնել համալսարանականների մրցունակությունը և աջակցել աշխատաշուկայում ինտեգրվելու գործընթացին»,- ասաց Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:


Հանդիպման ընթացքում կենտրոնի աշխատակից Արմինե Հաջաթյանը ուսանողներին ճիշտ CV կազմելու ու հարցազրույցին հաջող ներկայանալու մի շարք օգտակար խորհուրդներ տվեց: Քննարկվեցին նաև աշխատաշուկայում առկա գենդերային խնդիրները:


Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանն էլ նշեց, որ գենդերային խնդիրները հետագայում խոչընդոտում են ուսանողների կարիերայի կառուցմանը, և հավելեց, որ նմանօրինակ միջոցառումների միջոցով իրենք կփորձեն պրակտիկ գիտելիքներ տալ նրանց: 

Այլ նորություններ
«ԼՍԵ՛Ք ՁԵԶ, ՃԱՆԱՉԵ՛Ք ՁԵԶ ՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԴՈ՛ՒՔ ԿԱՏԱՐԵՔ»․ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելել է Երևանի թիվ 198 ավագ դպրոց։
«ՀԻՆ ԱՐԵՎԵԼՔԻՑ ՀՈՒՆԱՍՏԱՆ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր մեկնարկել է «Հին Արևելքից Հունաստան (աստվածներ, հերոսներ, մարդիկ)» խորագրով դասախոսությունների շարքը: