30.05.2013 | 
Հասարակություն
ԸՍՏ URAP-Ի` ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԸՍՏ URAP-Ի` ՄԱՅՐ ԲՈՒՀԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Համալսարանների վարկանիշ կազմող թուրքական լաբորատորիան ԵՊՀ-ին ճանաչում է որպես Հայաստանի 1-ին բուհը:

Համաձայն Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի ինֆորմատիկայի ինստիտուտում ստեղծված «Համալսարանների վարկանիշն ակադեմիական առաջադիմությամբ» (University Ranking by Academic Performance (URAP)) հետազոտական լաբորատորիայի` 2012-2013 ուստարվա հաշվետվության` Երևանի պետական համալսարանը ճանաչվել է 1-ին բուհը Հայաստանում և 1409-րդը աշխարհում:

Դեռևս 2009 թ-ից Թուրքիայում գործող լաբորատորիան ներկայումս մշակել է աշխարհի համալսարանների դասակարգման մի համակարգ, որը հիմնվում է բուհերի գիտական հրատարակությունների որակական և քանակական չափանիշների վրա: Առավելապես մեծ ուշադրություն է դարձվում բիբլիոմետրիկ աղբյուրների առկայությանը:

URAP-ի վարկանիշում մեր տարածաշրջանում լավագույններից են նաև Թբիլիսիի պետական համալսարանը (1394-րդը) և Բաքվի պետական համալսարանը (1786-րդը): Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ www.urapcenter.org կայքից:

Այլ նորություններ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿԵՆՏՐՈՆ Է, ՈՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԻՄԱՍՏ ԵՎ ՀՈՂԵՂԵՆ ՄԱՐՄԻՆ Է ՏԱԼԻՍ». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ, որի ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կոնֆերենս դահլիճում տեղի ունեցավ «CV կազմելու և գործատուին ներկայանալու հմտություններ» խորագրով դասընթաց, որի ավարտին ուսանողները փոխանցեցին իրենց տվյալները՝ հետագայում աշխատանքի առաջարկների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով: