Ֆրիբուրգի համալսարանի պրոֆեսորը եկել էր ներկայացնելու «Կրոնի հասարակագիտական ուսումնասիրման իմաստն ու նշանակությունը» թեմայով դասախոսությունը:
Սկզբում նա մի քանի բառով պատմեց իրենց համալսարանում կրոնագիտության ուսումնասիրման մակարդակի ու առանձնահատկությունների մասին, այնուհետև ներկայացրեց այն դիսցիպլինները, որոնցով առաջնորդվում են եվրոպացի մասնագետները հետազոտություններ կատարելիս:
Կրոնի սոցիոլոգիա, կրոնի հոգեբանություն, կրոնի պատմություն և այլն. սրանք ուսումնասիրությունների հիմնական ուղղություններն են: Ի դեպ, ինչպես պարոն Ջյոդիկեն նշեց, Արևմուտքում աստվածաբանությունը համարվում է առանձին ուղղություն և դիտարկվում է կրոնագիտությունից դուրս, դրանք նույնիսկ առանձին ֆակուլտետներ են:
«Արևմտյան դպրոցում` Հոլանդիայում, Գերմանիայում, կրոնագիտությունը վաղուց բաժանվել է աստվածաբանությունից: Հայաստանում այդ բաժանումը չկա, և դրա համար կան օբյեկտիվ պատճառներ: Իմ կարծիքով` ճիշտ է այդ բաժանումը, և հուսով եմ` մի օր մեզ մոտ էլ կլինի»,- ասում է քննարկմանը ներկա, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը:
Պրոֆեսոր Ջյոդիկեն դասախոսության ընթացքում հիմնականում խոսեց կրոնի սոցիոլոգիայի մասին, որն այսօր աշխարհում ամենաարագ զարգացող կրոնագիտական դիսցիպլիններից մեկն է:
Դասախոսությանը հաջորդեցին հարց ու պատասխանը և քննարկումը, որոնց մասնակցում էին ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ, ուսանողներ և ուրիշներ:
«Հետաքրքիր և կոնցեպտուալ առումով լուրջ տեսություն ներկայացվեց այն մասնագետներին, ովքեր դրա կարիքն ունեն: Իսկ ինձ համար, որպես մասնագետի, հետաքրքիր էր հատկապես նրա տեսակետը կրոնի և քաղաքականության վերաբերյալ»,- նշեց Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը:
Մասնագետներն այն կարծիքին են, որ այսօր էլ պոստմոդեռնիզմին բնորոշ կրոնագիտական որոշ հարցեր դարձել են բավականին արդիական և դեռ չունեն հստակ լուծումներ: Այդ վիճակը գալիս է նրանից, որ տեղի ունեցող փոփոխությունների բովանդակությունը ճիշտ չեն ըմբռնում: Հենց դրանք հասկանալու նպատակ ուներ դասախոսությունը:
Հանդիպման վերջում Դավիթ Հովհաննիսյանը գերմանացի գիտնականին նվիրեց Հայաստանի մասին պատմող գիրք, որի հեղինակը Աշոտ Մուրադյանն է:

Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։

Ավարտվում է 2022 թվականը, և համալսարանականները ներկայացնում են անցնող տարվա ընթացքում գրանցված հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև անդրադառնում ապագայի ծրագրերին։ Հաջողությունները եղել են բոլոր ուղղություններով՝ գիտականից մինչև ֆինանսական։