16.10.2013 | 
Հասարակություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԱԳՆ
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ղեկավար անձնակազմի հետ:

Էդվարդ Նալբանդյանը, ողջունելով ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանին և ֆակուլտետի ամբիոնների վարիչներին, ընդգծել է, որ ԱԳՆ-ն մեծ նշանակություն է տալիս որակյալ կադրերի պատրաստմանը, ուստի նախարարության և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մշտական կապն ու համագործակցությունը շարունակական են լինելու։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մայր բուհի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը նշեց, որ վերջին տարիներին լրջորեն ամրապնդվել է Արտգործնախարարության և ֆակուլտետի միջև փոխգործակցությունը։

 

Գեղամ Պետրոսյանի խոսքերով` ավանդական են դարձել ԱԳ նախարարի սեպտեմբերյան դասախոսություններն առաջին կուրսեցիների համար։ Նա նաև ընդգծեց, որ ֆակուլտետի դասախոսների կազմում գործող դիվանագետների թիվը շեշտակիորեն ավելացել է։ Ուրախալի է նաև այն փաստը, որ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների մեծամասնությունը կազմում են հենց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները։

 

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունների վերաբերյալ, ԱԳ նախարարը հյուրերին ներկայացրեց միջազգային օրակարգային գործընթացների և խնդիրների մասին Հայաստանի մոտեցումները։

 

Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից խոսեց նաև ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերից։

 

Հանդիպման վերջում երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանօրինակ հանդիպումները պարբերական դարձնելու վերաբերյալ։

Այլ նորություններ
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով: