17.10.2013 | 
Հասարակություն
ՓԻԼԻՍՈՓԱՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ՓԻԼԻՍՈՓԱՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ՀՀ բուհերի դասախոսների համար կազմակերպված մասնագիտական դասախոսությունների շարքն ավարտվեց:

Այսօր ԵՊՀ 8-րդ մասնաշենքի դահլիճում Իռլանդիայի Դուբլին քաղաքի Յունիվերսիթի քոլեջի փիլիսոփայության ֆակուլտետի ղեկավար Մարիա Բաղրամյանը  «Վերլուծական փիլիսոփայության դպրոց ՀՀ բուհերի դասախոսների համար» ծրագրի շրջանակներում կարդաց իր վերջին դասախոսությունը:

 

Ծրագիրը մեկնարկել էր հոկտեմբերի 7-ին, իսկ նախաձեռնողը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի ղեկավարությունն է:

 

Ամբիոնի ասիստենտ Արշակ Բալայանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց հյուրերին մասնագիտական գիտելիքները և փորձը հայ գործընկերներին ներկայացնելու համար:

 

Մարիա Բաղրամյանը հանդես եկավ «Բարոյականության ռելատիվիզմ»  զեկույցով: Բանախոսը նախ խոսեց բարոյականության ռելատիվիզմի ակունքների, պատմական փուլերի և զարգացումների մասին, այնուհետև ներկայացրեց այն բոլոր դրույթները, որոնք պատմական որոշակի փուլերում ազդում են բարոյականության գաղափարի ձևավորման վրա:

 

Ծրագրի շրջանակներում դասախոսություններով հանդես է եկել նաև Վեստերն Վաշինգտոն համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պրոֆեսոր Նեդ Մարկոսյանը:

 

Դասախոսություններին մասնակցել են նաև ՀՀ և ԼՂՀ տարբեր բուհերի փիլիսոփայության դասախոսները:

 

Կազմակերպիչների խոսքերով՝ միջոցառման հիմնական նպատակն է եղել հայ փիլիսոփաներին ծանոթացնել անգլալեզու փիլիսոփայության մեջ գերիշխող փիլիսոփայական ճյուղի շրջանակներում քննարկվող հարցերին, կիրառվող գիտական մեթոդներին և փիլիսոփայելու ոճին, ինչպես նաև կապ հաստատել ՀՀ տարբեր բուհերում փիլիսոփայություն դասավանդող գիտնականների միջև՝ հնարավորություն ընձեռելով  ձևավորելու անձնական և գործնական հարաբերություններ:

Այլ նորություններ
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով: