04.11.2013 | 
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ
Հայաստանյան ապահովագրական ընկերություններից մեկն ուսանողներին առաջարկում է աշխատանք:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները հանդիպեցին ԵՊՀ տարբեր ֆակուլտետների այն ուսանողների հետ, ովքեր կրթությանը զուգահեռ նաև գումար վաստակելու ցանկություն ունեն:

 

Հյուրերը պատմեցին իրենց ընկերության, հայկական ապահովագրական դաշտում իրենց տեղի ու դիրքի մասին, իսկ վերջում առաջարկեցին նաև համագործակցություն:

 

«Ցանկություն ունենք երիտասարդների ներգրավել ընկերության գործակալական ցանցում՝ որպես ապահովագրական գործակալներ: Իրենց աշխատանքային ժամերը որոշում են իրենք, այսինքն՝ աշխատում են ազատ գրաֆիկով: Ապահովագրական մեկ պայմանագիր կնքելը տևում է 5-7 րոպե, հետևաբար օրական մի քանի պայմանագիր կնքելը չի խանգարի դասերին և անձնական շատ ժամանակ չի խլի»,- նշում է «Ինգո Արմենիա» ընկերության Շենգավիթ համայնքի գրասենյակի ներկայացուցիչ Գոռ Հայրապետյանը:

 

Ընկերության մեկ այլ ներկայացուցիչ Վահե Խաչատրյանն էլ ասում է, որ ապահովագրական գործակալների վրա դրված է երեք հիմնական պարտականություն՝ ներգրավել հաճախորդների, պայմանագիր կնքել նրանց հետ և պայմանագիրն ու դրա համար վճարված գումարը հասցնել ընկերություն:

 

Նշենք, որ արդեն 2-րդ անգամ էր «Ինգո Արմենիա» ընկերությունն այցելում ԵՊՀ` աշխատակիցներ գտնելու ակնկալիքով:

 

«Մենք իրականացնում ենք ծրագրեր, որոնք նպաստում են մեր ուսանողի, շրջանավարտի կարիերայի զարգացմանը: Իսկ այս կազմակերպության հետ արդեն բավականին երկար ժամանակ է՝ համագործակցում ենք, և այն ուսանողները, ովքեր ընդգրկվել են այս ծրագրում, ոչ միայն կարողացան համատեղել ուսումն ու աշխատանքը, այլև նրանցից շատերն աշխատանքի անցան արդեն ավարտելուց հետո»,- տեղեկացրեց կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը:  

 

Ի դեպ, առաջիկայում համալսարանում կհյուրընկալվի ապահովագրական մեկ այլ ընկերություն: Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ղեկավարությունը նշում, է, որ իրենց դռները բաց են բոլոր այն ընկերությունների համար, որոնք կարող են ԵՊՀ ուսանողների համար գրավիչ, շահագրգռող առաջարկներով հանդես գալ:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԱՐԴԻԿ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԳՈՒՄԱՐ ՍՏԱՆԱԼ, ԱՊԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ՕՊՏԻՄԱԼԱՑՎԻ». ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԵՊՀ ղեկավարության և Արհմիության միջև ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար զրուցել ենք ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Գեղամ Գևորգյանի հետ:
 ԵՊՀ «ԱՊԱՌԱԺ» ԱԿՈՒՄԲԸ ՆՇԵԼ Է ԼԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Ամեն տարի՝ դեկտեմբերի 11-ին, նշվում է Լեռների միջազգային օրը, որն այս տարի կրում է «Լեռները կարևոր են երիտասարդության համար» կարգախոսը: ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության ակումբի կողմից այսօր կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված տոնական օրվան: