29.11.2013 | 
Հասարակություն
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՈՒՂԻՆ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՈՒՂԻՆ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԱՆՑՆԵԼ
ԵՊՀ ասպիրանտ, զոհված ազատամարտիկ Մհեր Ջուլհաճյանն այսօր կդառնար 46 տարեկան:

Ազատամարտիկի ծննդյան օրվա առիթով ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի ջանքերով գեղեցիկ հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել: Միջոցառմանը մասնակում էին ոչ միայն «Վարդանանք» ակումբի անդամները, այլև Մհեր Ջուլհաճյանի մարտական ընկերները, հարազատներն ու բարեկամները:

«Լավ եմ հիշում, թե ինչպես հանդիպեցի այդ հայրենասեր մարդու հետ: Նա Բեյրութից եկել էր հայրենիք` ասպիրանտուրայում սովորելու համար: Մեր առաջին հանդիպման ընթացքում էլ ինձ համար պարզ դարձավ, որ Մհերի համար առաջնայինն Արցախն է, հետո նոր ասպիրանտուրան ու գիտական թեզը: Ոսկի տղա էր»,- իր ելույթում նշեց Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, ով Մհեր Ջուլհաճյանի գիտական ղեկավարն էր:

Հուշ-ցերեկույթի ընթացքում «Վարդանանք» ակումբի անդամները ներկայացան իրենց գեղարվեստական փոքրիկ ծրագրով` ասմունքներ ձոնելով Մհեր Ջուլհաճյանի անմահ հիշատակին: Գեղեցիկ կատարումներով հանդես եկան Մհերի մանկության ընկեր Գևորգ Հաջյանը, երգիչ, ազատամարտիկ Արսեն Համբարյանը և «Վան» երգի համույթը:

«Համալսարանականներս միշտ փորձում ենք վառ պահել Արցախի ազատամարտիկների հիշատակը: «Վարդանանք»-ը հնարավորության սահմաններում անդրադառնում է նրանց` այսօրինակ միջոցառումներ կազմակերպելով ոչ միայն ԵՊՀ-ում, այլև հանրակրթական դպրոցներում»,- ասաց «Վարդանանք» ակումբի ղեկավար Սաթենիկ Աբրահամյանը` հավելելով, որ Մայր բուհն այսօր էլ ունի իր նոր Մհերները, ովքեր ցանկացած իրավիճակում պատրաստ են սանձել թշնամուն:

Հուշ-ցերեկույթի վերջում ցուցադրվեց ռեժիսոր Սամվել Թադևոսյանի նկարահանած «Մհեր» վավերագրական ֆիլմը` նվիրված Մհեր Ջուլաճյանին: Դահլիճը մի քանի րոպե հոտնկայս ծափահարում էր:

Այլ նորություններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳՆ ԱՐՑԱԽՈՒՄ․ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԿՈՉՈՎ
2022 թ․ հուլիսի 15-19-ը ԵՊՀ-ում և Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում տեղի է ունեցել «Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով, որի ընթացքում ավելի քան երեսուն օտարերկրյա և հայ գիտնականներ ու փորձագետներ քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մշակութային արժեքների ստեղծման, պատմական զարգացման և ներկայիս վտանգվածության խնդիրները։
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Այսօր հայոց պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի» (ԿՄՕ) մասնակիցները շրջայց են կատարել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանում, այնուհետև ճանաչողական էքսկուրսիա իրականացրել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: