Նոյեմբերի 29-ին կայացավ «ArmNet» համահայկական վեբ-մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին 400-ից ավելի ինտերնետային նախագծեր: Արդեն 4-րդ անգամ կազմակերպվող մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձավ, որ Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայքը` «Ysu.am»-ը, ևս հաղթողների թվում է. մրցանակը Մայր բուհին շնորհվեց «Լավագույն բովանդակություն» անվանակարգում:
«ArmNet 2013» մրցանակաբաշխության ժյուրիի կազմը հեղինակավոր էր. ժյուրիների թվում էին մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, «Սկոլկովո Ստարտափ» ակադեմիայի տնօրեն Լորենս Ռայթը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը, «Fowler International» ընկերության տնօրեն Գարի Ֆաուլերը, դիզայներ Արամ Շահինյանը («ZOOM GRAPHICS» ընկերության հիմնադիր), «Workle.ru» կայքի տեխնիկական տնօրեն Սերգեյ Պոնոմարենկոն, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «Orange Armenia» ընկերության թվային նախագծերի ղեկավար Ալեքսանդր Կագինյանը, «Moveo Technologies» ընկերության տեխնիկական տնօրեն Հովհաննես Կուլողլյանը և «Drimmi» ընկերության հիմնադիր և տնօրեն Նիկիտա Շերմանը:
«ArmNet 2013» մրցանակաբաշխությունից առաջ տեղի ունեցավ ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջազգային չորրորդ կոնֆերանսը՝ «Համընդհանուր mobileիզացում» թեմայով: Իրենց գաղափարները ներկայացրին ինչպես հայ, այնպես էլ միջազգային հայտնի բանախոսները:
«ArmNet 2013» համահայկական վեբ-մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան հայկական համացանցի` 2013 թ-ի լավագույն կայքերը: Ժյուրի 10 անդամներից բաղկացած կազմը գլխավոր մրցանակը՝ Գրան պրին, շնորհեց «www.360yerevan.com» կայքին: Մրցույթին ներկայացված 7 անվանակարգերում լավագույնի տիտղոսին արժանացան հետևյալ կայքերը`
«Դիզայն և հարմարավետություն»՝ www.imyerevan.com
«Տարվա նորարարություն»՝ www.360yerevan.com
«Տեխնիկական կատարում»՝ www.varwar.com
«Լավագույն բովանդակություն»՝ www.ysu.am
«Տարվա առաջընթաց»՝ www.cult.am
«Հասարակական ազդեցություն»՝ 100 դրամ ֆեյսբուքյան խումբ
«Ժողովրդական ընտրություն» (sms քվեարկության արդյունք)՝ www.new-armenia.page.tl
«Լավագույն բջջային հավելված» («Orange»-ի հատուկ մրցանակ)՝ Fortune Cup
«Ժյուրիի հատուկ մրցանակ»՝ www.civilnet.am
«Ժյուրիի հատուկ մրցանակ 2»՝ www.cinpost.com
«Գլխավոր մրցանակ Գրանդ պրի»՝ www.360yerevan.com
«Լավագույն ստարտափ նախագիծ»՝ betchili
Պատկերասրահ՝ YSU.AM-ը հաղթել է «ARMNET 2013»-ում