Այսօր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում բացվեց Սեյրան Ամիրյանի անվան լսարան:
Մեծանուն հոգեբանին, իսկական համալսարանականին և սիրված դասախոսին հիշելու և մեծարելու էին եկել գործընկերները, ուսանողները, ընկերներն ու հրազատները:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց ներկաներին, խոսեց գործընկերոջ անցած մասնագիտական ճանապարհի և մարդկային արժանիքների մասին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել են լսարանի բացման և կահավորման գործը:
Այնուհետև ցուցադրվեց Սեյրան Ամիրյանին ներկայացնող կարճ ֆիլմ, որտեղ լուսանկարներից բացի, հնչում էր նաև գիտնականի խոսքը՝ համեմված անմիջականությամբ և հումորով: Ֆիլմի ցուցադրությունից հետո հուզված լսարանը դեռ երկար էր ծափահարում:
«Նա կյանքի հանդեպ անսահման սիրով էր լցված, և այդ սերը փոխանցում էր բոլորին՝ իր գործընկերներին, հարազատների ու ուսանողներին»,- ասաց Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը՝ ներկայացնելով նաև համալսարանականի կյանքի և գործունեության որոշ փաստեր:
Հիշատակի ու հարգանքի խոսքեր, ինչպես նաև հետաքրքրաշարժ դրվագներ պատմեցին նաև ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, պորֆեսոր Սամվել Մուրադյանը և ուրիշներ:
Ուսանողները նույնպես անմասն չէին մնացել. 2-րդ կուրսի ուսանողուհի Շուշան Հասասյանը հումունքը չէր կարողանում զսպել:
«Մենք ուրախ են, որ մեզ բախտ վիճակվեց լսել նրա դասախոսությունները: Պարոն Ամիրյանը ոչ միայն դասախոս էր մեզ համար, նա չէր զլանում նորից ու նորից մեզ բացատրել այն, ինչ չէինք կարողանում հասկանալ, երբեք չէր բարկանում: Նա մեզ համար իսկական ընկեր էր, որին մենք երբեք չենք մոռանա»,- ասաց Շուշան Հասասյանը:
Միջոցառման վերջում Սեյրան Ամիրյանի որդին՝ Դավիթ Ամիրյանը, ով նույնպես ԵՊՀ դասախոս է, շնորհակալություն հայտնեց բոլորին ջերմ խոսքերի համար և հավելեց, որ լսարան-լաբորատորիան ոչ միայն կծառայի իր բուն նապատակին, այլև եկող սերնդի մեջ վառ կպահի իր հոր հիշատակը: