16.12.2013 | 
Հասարակություն
«ՎԻՔԻՊԵԴԻԱՆ» ԵՊՀ-ՈՒՄ. ԽՄԲԱԳԻՐՆԵՐԸ ՀՈԳԵԲԱՆՆԵՐՆ ԵՆ
«ՎԻՔԻՊԵԴԻԱՆ» ԵՊՀ-ՈՒՄ. ԽՄԲԱԳԻՐՆԵՐԸ ՀՈԳԵԲԱՆՆԵՐՆ ԵՆ
«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ն կոնկրետ ոլորտների մասին հոդվածները հարստացնելու գործընթացը սկսել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողներից:

«Մենք որոշել ենք կոնկրետ բնագավառները զարգացնել: Ճիշտ է, ըստ ցանկության է ամեն ինչ՝ ով ինչ ուզում է, կարող է տեղադրել, բայց մենք կաղում ենք թեմատիկ ուղղություններից: Ուզում ենք մի թեմայի մասին տարբեր մարդիկ գրեն, որպեսզի իրար օգնեն, ու աշխատանքն ավելի մեծ ծավալով լինի»,- ասում է «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը:

 

Հենց այդ նպատակով էլ նրանք այցելել էին ԵՊՀ՝ վորքշոփ անցկացնելու ապագա հոգեբանների հետ: Կազմակերպիչներն են ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը, «Ինսայթ» երիտասարդ հոգեբանների ասոցիացիան և «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ն:

 

Մի քանի ժամ տևած աշխատանքային հանդիպման ընթացքում մասնագետները ուսանողներին սովորեցնում էին, թե ինչպես դառնալ «Վիքիպեդիայի» խմբագիր՝ սկսելով  հանրագիտարանում գրացվելու գործընթացից: Հենց տեղում ուսանողները հոդվածներ էին ավելացնում «Վիքիպեդիայում»:

 

«Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, որի մեջ նյութեր կան ամեն ինչի մասին: Բայց հայերենը բավականին կաղում է: Կան թեմաներ, որոնց մասին ինֆորմացիան միշտ ռուսերեն կամ անգլերեն տարբերակից ենք ստանում: Հիմա ուզում ենք «Վիքիպեդիայի» հատկապես հոգեբանության բաժնում շատ նյութեր ավելացնել»,- նշում է Հոգեբանության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Պետրոսյանը:

 

Նշենք, որ «Վիքիպեդիայում» հոդվածներ տեղադրելը նաև մրցութային բնույթ է կրում: Այժմ ընթացքի մեջ է հայ-էստոնական համագործակցության ամիսը, երբ հայերենով հոդվածներ են տեղադրվում Էստոնիայի և էստոներենով՝ Հայաստանի մասին: Ամենաակտիվ վիքիխմբագիրը կարժանանա ուղեգրի դեպի Էստոնիա:

 

«Հուրախություն մեզ` այսօր բավականին շատ են նաև կայացած գիտնականները, ովքեր նույնպես խմբագրում են: Մենք ուզում ենք այդ ուղղությունը լավ զարգացնել, որպեսզի կրթական նյութերը «Վիքիպեդիայում» լինեն պատշաճ մակարդակի»,- կարծում է տիկին Մկրտչյանը:

 

Ի դեպ, վերջին մեկ տարվա ընթացքում հայալեզու «Վիքիպեդիայի» հոդվածների թիվն անցել է 100.000-ից, իսկ ակտիվ խմբագիրներն արդեն 300-ն են: Տիկին Մկրտչյանի խոսքերով՝ այդպիսի ցուցանիշներ դեռ երբեք չեն գրանցվել: Բավականին շատ են սպորտի, հայ նշանավոր գործիչների, կինոյի և դերասանների մասին հոդվածները:

Այլ նորություններ
«ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԹԵ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ, ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՈՒ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՐԳԱՐՏԱՀԱՏԻԿՆԵՐԸ». ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ
Վերջերս Լոս Անջելեսում մեկնարկել են հայագիտական ծրագրերի լայն ուսումնասիրություններ։ ԱՄՆ-ի արևմտյան թեմի առաջնորդարանի հովանու ներքո իրականացվող ծրագրերին մասնակցել է բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Նորայր Պողոսյանը:
ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏՆ ԱՆԿԱՆՈՆ ՎԱՐՔ Է ԴՐՍԵՎՈՐՈՒՄ. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հյուսիսային մագնիսական բևեռն անկախատեսելիորեն Կանադայից շարժվում է դեպի Սիբիր: Շարժումը ստիպում է փորձագետներին այսօր թարմացնել աշխարհի մագնիսական մոդելը (World Magnetic Model), որն օգնում է գլոբալ նավիգացիային: