02.04.2013 | 
Հասարակություն
ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
Ներկայումս ԵՊՀ-ում TOEFL iBT քննությունների հանձնումը ժամանակավորապես դադարեցվել է:

Փետրվարի 24-ին ԵՊՀ-ում TOEFL iBT քննությունների հանձնման ժամանակ երկու ուսանողի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել. էկրանին հայտնված նկարը և քննություն հանձնողի տվյալները չեն համապատասխանել: ԵՊՀ ներկայացուցիչները խնդրի կարգավորման նպատակով դիմել են TOEFL iBT քննությունը կազմակերպող և պատասխանատու միջազգային ընկերությանը:


Այս ընկերության կողմից տեխնիկական խնդիրների պատճառների ուսումնասիրության և կարգավորման նպատակով ներկայումս ԵՊՀ-ում TOEFL iBT քննությունների հանձնումը ժամանակավորապես դադարեցվել է:

Հարկ է նշել, որ ի հայտ եկած տեխնիկական խնդիրները չեն առաջացել ԵՊՀ-ում TOEFL iBT քննութունը կազմակերպող ստորաբաժանման մեղքով, և առկա խնդիրների վերացումը կախված չէ ԵՊՀ-ից: TOEFL iBT քննությունների հանձնումը ներկայումս կարևոր է այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են ընդունվել ասպիրանտուրա, քանի որ Հայաuտանի Հանրապետությունում, աuպիրանտուրայի ընդունելության կարգի համաձայն, աuպիրանտուրայի դիմորդը ավարտական տարվա ընթացքում պետք է հանձնի քննություն oտար լեզվից, մասնավորապես՝ TOEFL iBT:


Խնդիրը գտնվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ԵՊՀ ռեկտորատի անմիջական ուշադրության կենտրոնում, և ներկայումս քննարկվում են խնդրի լուծման տարբերակներ: Ամեն դեպքում ԵՊՀ ռեկտորատը հավաստիացնում է, որ ձեռնարկվելիք լուծումները կբխեն ասպիրանտուրայի դիմորդների շահերից:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ. ՄԱՍ 1-ԻՆ
Ավարտվում է 2022 թվականը, և համալսարանականները ներկայացնում են անցնող տարվա ընթացքում գրանցված հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև անդրադառնում ապագայի ծրագրերին։ Հաջողությունները եղել են բոլոր ուղղություններով՝ գիտականից մինչև ֆինանսական։