03.07.2017 | 
Կրթություն
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՆՑԵԼ
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՆՑԵԼ
Հունիսի 26-28-ը ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում դասախոսների որակավորման բարձրացման ծրագրի շրջանակում անցկացվել է թեստավորում (C-1 մակարդակ):

Երևանի պետական համալսարանի խնդրանքով թեստավորումը կազմակերպել էր Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի (ԺԲՌՀ) թեստավորման միջազգային կենտրոնը:

 

Հանձնաժողովի կազմում էին ԺԲՌՀ ընդհանուր և ռուսաց լեզվաբանության ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկնածու, պրոֆեսոր Դենիսենկո Վլադիմիրը, ԺԲՌՀ թեստավորման միջազգային կենտրոնի տնօրեն Կուլիկովա Եկատերինան և ԺԲՌՀ դասախոս Սիպունովա Իրինան:


Թեստը կազմված էր 5 բաժնից՝ «Аудирование», «Чтение», «Письмо», «Устная речь», «Лексика и грамматика»՝ տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

 

Թեստավորմանը մասնակցել է 21 դասախոս: Նրանք հաջողությամբ հաղթահարեցին նվազագույն շեմը (66%) և 5 թեստի արդյունքների հիման վրա հավաքեցին 81-97%:


Հավելենք, որ թեստավորման ավարտին դասախոսները ստացել են հավաստագրեր:

Այլ նորություններ
2017-2018 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԵՊՀ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 2.602 ԴԻՄՈՐԴ
Այս տարի ընդհանուր կրթական համակարգում առկա էր 20.575 տեղ, որից 18.405-ը նախատեսված էր միասնական քննությունների, իսկ մնացած՝ 2.165 տեղը՝ ներքին քննությունների համար:
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 8-ին ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Արտերկրում անվճար սովորելու 10 ամբողջական կրթաթոշակներ» խորագրով սեմինարը: