29.06.2021 | 
Կրթություն
ԱՊԱԳԱ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԸ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՍՏԱՑԱՆ
ԱՊԱԳԱ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԸ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՍՏԱՑԱՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձման արարողություն էր:

Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը շնորհավորեց համալսարանականներին և նշեց, որ  ուրախ կլինի նրանցից շատերին տեսնել գործընկերոջ դերում:  

 

«Այսօրվանից դուք ԵՊՀ մի մասնիկն եք, իսկ համալսարանը ձեզ համար լինելու ու մնալու է որպես ձեր կենսագրության ամենաթանկ հատվածը: Դուք ներկայանալու եք իբրև ԵՊՀ շրջանավարտ և ներկայացնելու եք բուհը, որը դժվար ու բարդ առաքելություն է: Դա անսխալ ու անթերի լինելու պարտականություն ու կենսակերպ է: Եվ որքան դուք հեռանաք համալսարանից, այնքան այս տաճարի լույսը տեսանելի ու ընկալելի է լինելու ձեզ համար»,- ասաց Նաղաշ Մարտիրոսյանը:

 

 

Շրջանավարտներին շնորհավորեց նաև Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը, որն ընդգծեց, որ ֆակուլտետի ու ամբիոնների դռները միշտ բաց են լինելու, իսկ դասախոսական կազմը միշտ պատրաստակամ է լինելու համագործակցելու և օգնելու համար:

 

«Նախորդ երկու տարվա ընթացքում մեզ երկու ճգնաժամ բաժին հասավ, որի ընթացքում առավել մեծ էր լրատվամիջոցների դերը: Ուզում եմ այն գիտակցումը, որով դուք կգնաք աշխատանքի, ավելի բարձր լինի, պետք է ավելի պարտավորված զգաք ձեզ, զգաք այս մասնագիտության կարևորությունը: Եթե ուզում եք հաջողել, գործեք մտքով, հավատացեք սրտով և ձեր ամբողջ կարողություններով առաջ գնացեք»,- նշեց ֆակուլտետի դասախոս, հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը:

 

 

Մինչև դիպլոմների հանձնման արարողությունը միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմի զոհվածների և մասնավորապես Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3 զոհված ուսանողների հիշատակը:

Այնուհետև շրջանավարտները հանդիսավոր արարողությամբ դիպլոմներ ստացան:

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։