Մրցույթում Հայաստանը ներկայացրել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը։ Մեներգչուհին կատարել է «Հայաստան» ու «Sweet People» երգերը և արժանացել ոսկե «Grand Prix» մրցանակին։

«Հասարակայնության հետ կապեր» ծրագրի մանրամասների, ընձեռած հնարավորությունների և դիմելու ընթացակարգի վերաբերյալ դիմորդներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում կայացավ տեղեկատվական հանդիպում: Ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական կրթական ծրագիրը կրճատվել է՝ դառնալով մեկամյա, ինչի շնորհիվ դիմորդները հնարավորություն կունենան մեկ տարվա ընթացքում ստանալու հասարակայնության հետ կապերի մասնագետի որակավորում, հիմնարար գիտելիքներ, մագիստրոսի աստիճան։

ԵՊՀ բակում Քիմիկի միջազգային օրվան ընդառաջ կայացավ «Կիրառական քիմիա. էքսպո 2022» ցուցահանդեսը, որի շրջանակում Մայր բուհի բակում էին ՀՀ շուրջ 35 արտադրող ընկերության ներկայացուցիչ, ավելի քան 10 000 մասնակից, որոնց թվում՝ 3500 դպրոցական: Ցուցադրության ընթացքում ներկայացվեց քիմիայի կիրառությունը կյանքում, մասնավորապես կենցաղային քիմիայի, խնամքի կոսմետիկ միջոցների, սննդի արդյունաբերության, դեղագործության, հանքահումքային արդյունաբերության և շինանյութի արտադրության, ագրարային, էկոլոգիայի, ինչպես նաև արտադրության որակի վերահսկաման ոլորտներում։