12.04.2022 | 
Կրթություն, Հասարակություն, Մշակույթ
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԸ
Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանի 70-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետը:

Միլանի Ամբրոզյան ակադեմիայի անդամ, Մոնպելիեի ակադեմիայի թղթակից անդամ, անվանի գիտնական, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանին շնորհավորական ուղերձներ ու մաղթանքներ հղեցին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ներկա և նախկին ուսանողները, ընկերները: Շնորհավորական տեսանյութեր էին պատրաստել նաև արտասահմանում բնակվող ընկերներն ու ուսանողները:

 

 

Արվեստաբանության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սիրանուշ Մանուկյանն ընդգծեց. «Արվեստաբանության մեջ կային անթիվ հասկացություններ, որոնք չունեին հայերեն համարժեքներ: Այդ առումով շատ մեծ դերակատարում ունեցան Լ. Չուգասզյանի ստեղծագործությունները, որոնցում այդ համարժեքները ստեղծվել և կիրառվել են»:

 

Լևոն Չուգասզյանի նախկին ուսանող Է. Աբրահամյանն իր շնորհավորական խոսքում սիրելի դասախոսի անգնահատելի գործը համեմատեց խարսխի հետ՝ընդգծելով նրա ունեցած կարևոր դերն ու նշանակությունն արվեստաբանության մեջ: 

 

 

Արվեստաբանության բաժնի ուսանող Մելինե Աբրահմյանը նշեց. «Իր դասերի ընթացքում պրոֆեսորը միշտ ասում է, որ եթե չճանաչենք մեր արվեստը և չներկայացնենք աշխարհին, ապա այն կսեփականացնեն հակառակորդ երկրները: Այդպես նա մեզ ոգևորում է, որ ավելի լավ սովորենք և միջազգային ասպարեզում մեզ ճիշտ դրսևորենք»:

 

Այլ նորություններ
«ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԳՐԱՎԱԿԱՆՆ ԵՆ». ՆԱՐԵ ՇԱԼՈՒՆՑ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Նարե Շալունցը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով երկրորդ տեղի մրցանակակիր է: Նարեի հետ զրուցել ենք ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ուսանողական տարիներից գիտական գործունեություն ծավալելու կարևորության և այլ թեմաների շուրջ:
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ ՀՀ ՏԱՐԲԵՐ ԲՈՒՀԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
Երևանի պետական համալսարանում այսօր ամփոփվեց «Դասավանդման և ուսումնառության նորարարական մեթոդներ» խորագրով վերապատրաստումների շարքը։