27.03.2013 | 
Հասարակություն
ԴԵԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԴԵԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղի կունենա ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի ընտրություն:

Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վ. Դումանյանի պաշտոնավարման ժամկետի լրանալու կապակցությամբ ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի համաձայն և ԵՊՀ ռեկտորի 2013թ. մարտի 25-ի թիվ 51§13 հրամանով նշված ֆակուլտետում հայտարարվում է դեկանի ընտրություն:


Համաձայն ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 3-րդ և 4-րդ կետերի՝ ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել այն պրոֆեuորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աuտիճան և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ։


Դեկանն ընտրվում է ֆակուլտետի խորհրդում` փակ, գաղտնի քվեարկությամբ` 5 տարի ժամկետով։ Թեկնածուն կարող է ինքնառաջադրվել կամ առաջադրվել ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանման (ամբիոն, գիտական լաբորատորիա) կողմից: Ընտրությունը տեղի կունենա 2013թ. ապրիլի 30-ին (փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ` 2013թ. ապրիլի 15):


Համաձայն ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 7-րդ կետի՝ դեկանի պաշտոնի թեկնածու առաջադրվելու համար ընտրության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ ֆակուլտետի խորհրդի քարտուղարին պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. 1. Ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանման (ամբիոն, գիտական լաբորատորիա) որոշումը (քաղվածք ստորաբաժանման նիստի արձանագրությունից) թեկնածու առաջադրելու վերաբերյալ կամ ինքնաառաջադրվող թեկնածուի դիմումը ֆակուլտետի խորհրդի քարտուղարին։ 2. Կադրերի հաշվառման անհատական թերթիկը: 3. Դեկանի թեկնածուի ծրագիրը: 4. Գիտական աստիճանի և կոչման վկայականների պատճենները: 5. Ստորաբաժանման կողմից առաջադրման դեպքում՝ առաջադրված թեկնածուի գրավոր համաձայնությունը:


Մանրամասն հարցերի համար կարող եք դիմել ԵՊՀ գիտական քարտուղարին, հեռ.` 55-18-24: ԵՊՀ ռեկտորատ

Այլ նորություններ
ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնին առընթեր գործող Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնը կրկին հյուրընկալել էր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպանը կենտրոնի գրադարանին է նվիրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեղինակած գրքերը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։