17.09.2009 | 
Կրթություն
ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ուսանողներն ու շրջանավարտները կանցկացնեն աշխատանքային պրակտիկան տարբեր գերատեսչություններում ու կազմակերպություններում:

«Ինտերնշիպ» ծրագրի շնորհիվ` ԵՊՀ ավարտական կուրսի ուսանողներն ու շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատանքային պրակտիկա անցնելու տարբեր գերատեսչություններում ու կազմակերպություններում: Այսօր «Ինտերնշիպ» ծրագրի մասնակից մի խումբ ուսանողների հետ հանդիպեց Երեւանի ավագանու անդամ Արմեն Գեւորգյանը:

 

Նպատակը ուսանողներին քաղաքապետարանի ենթակառուցվածքներում` թաղապետարաններ, վարչական կենտրոններ, հանրակրթական դպրոցներ, պրակտիկայի հնարավորություն տալն է: Նախատեսվում է, որ ուսանողները մոտ մեկ ամիս կաշխատեն այս գերատեսչություններում, որի համար ծրագրի վերջում նաեւ կվարձատրվեն:

 

«Ինտերնշիպ» ծրագիրը նախաձեռնել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը` Եվրասիա համագործակցության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: ԵՊՀ ուսանողներին ու շրջանավարտներին այս ծրագրում ընդգրկվելու օգնում է ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը: Մի քանի ամիսների ընթացքում կենտրոնն արդեն իսկ ներկայացրել է 50-ից ավելի ուսանողների թեկնածությունը, որոնց կեսից ավելին ընդգրկվել են ծրագրում:

 

ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի աշխատակից, ծրագրի պատասխանատու Մարատ Հովհաննիսյանն ասում է, որ իրենց գերխնդիրն ուսանողին կամ շրջանավարտին աշխատաշուկայի համար մրցունակ դարձնելն է, ինչին կնպաստի այս ծրագիրը: «Ծրագրում 150 եւ ավելի երիտասարդներ են ընդգրկված` հիմնականում ԵՊՀ-ի եւ ԵՊԼՀ-ի ուսանողներ: Այն կշարունակվի մինչեւ այս տարվա դեկտեմբեր ամիսը: Իսկ վերջում կարվեն վերլուծություններ, եւ հնարավոր է, որ այն նաեւ շարունակություն ունենա»,-ասաց «Ինտերնշիպ» ծրագրի ասիստենտ Լեւոն Բաբամյանը:

 

Ծրագրի մասնակիցներից մեկը` Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Իոնանովանը, արդեն երկրորդ անգամ է փորձում պրակտիկայի հնարավորություն ստանալ այս ծրագրի օգնությամբ: «Կարեւորը փորձ ձեռք բերելն է, քանի որ բոլոր գործատուները պարտադիր աշխատանքային փորձ են պահանջում: Ակնկալում եմ, որ այս ծրագիրն ինձ կօգնի այդ հարցում»,- ասում է Լիլիթը:

Այլ նորություններ
«ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՈԼՈՐ ԴԱՍԵՐԸ». ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանատի ընդլայնված հեռավար նիստ՝ դեկանի, դեկանի տեղակալների, ամբիոնների վարիչների, լաբորանտների, առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի բոլոր կուրսերի ու խմբերի ավագների մասնակցությամբ։
«ԱՅՍՕՐ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՄԻՋԱՎԱՅՐ, ԵՎ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՅԴ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԻ ՀԱՏՎԱԾՆ Է` ԻՐ ԲԱԺԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՄԱՄԲ». ՆԱՂԱՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն անցել են հեռավար ուսուցման: Ժուռնալիստիկայի ֆակուլտետում առցանց ուսուցման իրականացման մասին զրուցել ենք ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի հետ: