06.10.2011 | 
Կրթություն
ԿՐԹԱԹՈՇԱԿ ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՑ
ԿՐԹԱԹՈՇԱԿ ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՑ
Համալսարանականներն արժանացել են «Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակին»:

Այսօր «Մոսկվայի տանը» տեղի ունեցավ «Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ» ծրագիրը համակարգող հոգաբարձուների խորհրդի նիստը: Խորհրդի անդամներն են հայաստանյան մի շարք բուհերի ներկայացուցիչներ: Ծրագրին մասնակցում են Երեւանի պետական համալսարանի, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական, Երեւանի Վ. Բրույսովի անվան պետական լեզվաբանական եւ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանների, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական, ինչպես նաեւ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտների ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները: 2007 թ-ից ի վեր հոգաբարձուների խորհրդի անդամները յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ներկայացնում են կրթաթոշակին հավակնող ուսանողների անունները, որոնք հետագայում նիստի ժամանակ քվեարկության միջոցով հաստատվում են խորհրդի անդամների կողմից: Ծրագրին մասնակցելու համար ուսանողները պետք է ունենան բարձր առաջադիմություն, զբաղվեն գիտական գործունեությամբ, ինչպես նաեւ ակտիվ մասնակցեն ֆակուլտետում իրականացվող ուսումնական միջոցառումներին: Անցած տարի համալսարանական երկու ուսանողներ` Մարիամ Գրձելյանը, Հերմինե Պետրոսյանը, արդեն իսկ արժանացել են «Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակին», որը կազմում է 13 հազար ռուսական ռուբլի: Այս տարի էլ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը ծրագրի հոգաբարձուների խորհրդին էր ներկայացրել եւս երկու ուսանողների անուններ` Վերա Ադամյան, Աննա Խիզանցյան, ովքեր կրթաթոշակ կստանան արդեն մյուս տարի: Ի դեպ, նիստի ընթացքում հոգաբարձուների խորհուրդը լավագույն հոգաբարձու ճանաչեց եւ պարգեւատրեց ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանին: «Շնորհակալ եմ այդպիսի մեծ գնահատականի արժանացնելու համար: Ուրախ եմ, որ մեր ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու այս ծրագրին: Ընդհանրապես Մայր բուհում բավականին բարձր մակարդակով է ուսումնասիրվում ռուսաց լեզուն եւ ողջունելի է, որ մենք նույնպես լավ վերաբերմունքի ենք արժանանում»,- նշեց դեկանը:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։