Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կազմակերպած ամառային դպրոցի հիմնական նպատակը Հայաստանի բուհերի օլիմպիական թիմերի ծրագրավորողներին միջազգային օլիմպիադաներին պատրաստելն է:
«Այս ծրագիրը թույլ կտա հայկական բուհերի ուսանողական թիմերին միասին սովորել եւ կատարել խմբային աշխատանք` ունեցած գիտելիքներն ու փորձը փոխանցելով միմյանց»,- ասում է ամառային դպրոցի կազմակերպիչ Վլադիմիր Եղիազարյանը:
Փորձնական օլիմպիադաներից ու մրցույթներից բացի ծրագրի մասնակիցներին դասախոսություններ կարդաց Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Կուզնեցովը: «ԳԱՖ տեսություն» թեմայով եւս երկու դասախոսություն ներկայացրեց ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռաֆիկ Տոնոյանը:
Թեպետ ընթացիկ մրցույթները անցկացվում էին ուսումնական ու ուսուցողական նպատակով, ԵՊՀ ծրագրավորողների առաջին թիմն ընդհանուր միավորներով գրավեց առաջին տեղը:
ԵՊՀ-ում արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է «ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակ» խորագրով ամենամյա մրցույթը, որի նպատակն է խթանել ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը, նպաստել արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը:
ԵՊՀ մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում ու ինստիտուտներում մարտի 1-5-ն իրականացվելու են իրազեկող առցանց հանդիպումներ՝ նպաստելու դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը և գիտակից ընտրությանը: Միջոցառումն այսօր մեկնարկել է Քիմիայի ֆակուլտետում: