02.07.2018 | 
Գիտություն
ՏԵՍԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՏԵՍԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հուլիսի 2-7-ը ԵՊՀ առաջատար գիտաշխատող Արմեն Ներսեսյանի ջանքերով Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում կանցկացվի տեսական ֆիզիկայի ամառային դպրոց («2018 JOINT FAR/ANSEF-ICTP and RDP-VW summer school in theoretical physics»):

Ամառային դպրոցը կազմակերպվել է Տեսական ֆիզիկայի և փորձարարական մասնիկային ֆիզիկայի ռեգիոնալ ասպիրանտական ծրագրի (RDP) շրջանակում «Volswagenstifung»-ի («Volkswagen» հիմնադրամ), «ICTP»-ի  (International Centre of Throretical Physics) և «ANSEF»-ի  (Armenian Natioanal Science & Education Fund) աջակցությամբ:

 

Ամառային դպրոցի առաջին 4 օրերը բաղկացած են լինելու դասախոսություններից և ուսանողների համար նախատեսված աշխատաժողովներից, այնուհետև՝ երկու օր անընդմեջ, տեղի են ունենալու աշխատաժողովներ և քննարկումներ, որոնց կմասնակցեն նաև հրավիրված հատուկ հյուրերը:

 

Դասախոսություններով հանդես են գալու Էլիաս Քրիսթսիսը (Կրետեի համալսարան), Հերբերտ Դրեյները  (Բոննի համալսարան), Դանիել Վոլդրամը (Լոնդոնի կայսերական քոլեջ) և Կարապետ Մկրտչյանը  (Պոստդամի Ալբերտ Էյնշտեյնի ինստիտուտ):

 

Կազմակերպիչների հավաստմամբ՝ ամառային դպրոցի հիմնական նպատակներից մեկը կազմակերպիչ կողմերի միջև համագործակցության ամրապնդումն ու հետագա ծրագրերի իրականացման համար հնարավորություններ ստեղծելն է:

Այլ նորություններ
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Կոնֆերենց դահլիճում այսօր տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ նվիրված Ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր Լևոն Մուրադյանի հիշատակին:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ՀԵՂՈՒԿ ԲՅՈՒՐԵՂՆԵՐԻ ՆՈՐ ՕՊՏԻԿԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի ասպիրանտ Կարեն Պետրոսյանի կողմից ներկայացված «Հիբրիդ կողմնորոշմամբ նեմատիկ հեղուկ բյուրեղների լուսամակածված հիդրոդինամիկ հոսքերով վերակողմնորոշումն ուղիղ ծավալային ընդարձակման մեխանիզմով» գիտական թեման: