Կատարված աշխատանքներն ամփոփելու, հասարակությանը տեղեկատվությամբ ապահովելու եւ հետագա համագործակցության ակնկալիքով սեպտեմբերի 11-ին ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում հրավիրվել էր մամուլի ասուլիս:
«21-րդ դարում բուհերի ամենակարեւոր գործառույթներից մեկը հասարակության հետ կապերն են: ԵՊՀ-ն, ինչպես մյուս բուհերը, պետք է բաց լինեն հանրության առջեւ: Դա ոչ միայն պարտականություն է, այլեւ` իրավունք»,- նշեց Արամ Սիմոնյանը:
100 օրվա ընթացքում կատարված փոփոխությունները նախ եւ առաջ կադրային ու կառուցվածքային էին: Մանրամասն եւ հիմնովին ներկայացնելով բուհի ներկա կառուցվածքն ու նոր ղեկավարությանը` պարոն Սիմոնյանը վստահեցրեց, որ դրա անհրաժեշտությունը վաղուց կար: «ԵՊՀ ղեկավար մասի աշխատակիցները հիմնականում բարձր տարիքի էին, գրեթե կեսը 60-ն անց էին: Անհրաժեշտություն կար ուժերը թարմացնելու, եռանդուն, երիտասարդ կադրեր առաջ քաշելու», բացատրեց ռեկտորը:
Ինչ վերաբերում է ուսումնական մասին, ամառային արձակուրդների շրջանում շատ բան անել հնարավոր չէր: Ամենակարեւոր ձեռբերումն ու փոփոխությունն այն է, որ կրեդիտային համակարգի ներդրման ժամանակացույցն է հաստատվել, նշվել են այն ժամկետները, որի ընթացքում համալսարանը պիտի անցում կատարի նոր համակարգին, հստակեցվել են այն ստորաբաժանումները, որոնք պետք է այդ անցումն ապահովեն:
Սեպտեմբերի 13-ին ԵՊՀ ռեկտորը մեկնեց Բոլոնիա` Մագնա Չարտայի` Բոլոնիայի պայմանագրի 18-ամյակի գիտական նստաշրջանին եւ այդ պայմանագիրը վերակնքելու միջոցառումներին մասնակցելու:

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դասախոսների և «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի ավագ դպրոցի սաների համատեղ նախաձեռնությամբ իրականացված գիտական հետազոտական աշխատանքների արդյունքները ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Համադպրոցական գիտության փառատոնին», որտեղ սաներն արժանացել են հատուկ մրցանակի։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամը ԿորոնաԹեստ ընկերության հովանավորությամբ հայտարարում է մրցույթ՝ նպատակ ունենալով փնտրել ուղիներ՝ համավարակը ճնշելու հետ մեկտեղ պահպանելու տնտեսական ակտիվությունը: