10.10.2009 | 
Ուսանողական, Կրթություն, Հասարակություն
ԻՐԱԶԵԿՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԻՐԱԶԵԿՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հոկտեմբերի 10-ին ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնում նշվեց «Հոգեկան առողջության միջազգային օրը»:

Հոգեկան առողջության համաշխարհային դաշնության նախաձեռնությամբ 1992 թվականից հոկտեմբերի 10-ը հռչակվել է հոգեկան առողջության միջազգային օր: Այն Հայաստանում նշվում է 1996 թվականից: Գրեթե ամեն տարի այդ օրը Երեւանի պետական համալսարանում կազմակերպվում են միջոցառումներ ու գիտաժողովներ:

 

Այս տարի հոգեկան առողջության համաշխարհային օրվա թեման «Հոգեկան առողջության պահպանումն առաջնային բուժօգնության համակարգում» խորագիրն էր կրում: Հոգեկան առողջության համաշխարհային օրվա վերաբերյալ ուսանողներին տեղեկություններ ներկայացրեց Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ Նարինե Խաչատրյանը: Ուսանողներն իրենց գիտելիքների ու երեւակայության շնորհիվ պաստառների վրա պատկերեցին մարդու հոգեկան առողջությանը վերաբերող նկարներ:

 

Պատրաստված չորս պաստառներից քվեարկությամբ ընտրվեց լավագույնը` օրվա կարգախոսն ու կոչը` «Ցուրտ ու մութ ձմռանը միշտ հաջորդում է պայծառ գարունը»: Այս նշանաբանն էլ կդառնա հաջորդ տարվա միջոցառման խորագիր: Տոնական միջոցառման ավարտին հոգեբան ուսանողները շրջեցին Երեւանի փողոցներով, պատահական անցորդներին Հոգեկան առողջության միջազգային օրվա մասին ծանուցող բացիկներ բաժանեցին:

Այլ նորություններ
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Ս․թ․ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը Վանաձորում կայացավ Համահայկական գիտաժողովը, որի կազմակերպիչներից էր Երևանի պետական համալսարանը։
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։