Աշխատաշուկայում ուսանողների մրցունակության զարգացման նպատակով 2007 թ-ից Էյչ-ԷՍ-Բի-Սի բանկը մտադիր է խրախուսել ուսանողական պրակտիկայի իրականացումը բանկի աշխատանքային գործունեության տարբեր ոլորտներում: Այս նպատակով բանկը սկսել է համագործակցել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ:
Էյչ-ԷՍ-Բի-Սի բանկի նախաձեռնությունը ուսանողությանը ներկայացրեց Էյչ-ԷՍ-Բի-Սի բանկի կադրերի բաժնի վերահսկիչ Աստղիկ Դավթյանը:
«Կարծում եմ` այն փաստը, որ սեմինարից հետո այսքան մեծ թվով ուսանողներ են մոտենում մասնավոր հարցեր ճշտելու համար, խոսում է այն մասին, որ Էյչ-ԷՍ-Բի-Սի բանկի նախաձեռնությունը ճիշտ ժամանակին մեկնարկած և երկար սպասված ակցիա է»,-ասաց Աստղիկ Դավթյանը:
Ծրագրի շրջանակներում Երևանի 4 բուհերի, այդ թվում նաև` ԵՊՀ-ի ուսանողները հնարավորություն կստանան երկամսյա վարձատրվող պրակտիկա անցնել Էյչ-ԷՍ-Բի-Սի Բանկում: Ծրագրին կարող են մասնակցել ԵՊՀ 10 ֆակուլտետների 3-րդ կուրսում գերազանց կամ լավ առաջադիմությամբ սովորող ուսանողները: Առայժմ նախատեսված չէ ծրագիր հատուկ մագիստրատուրայի ուսանողների համար, ուստի այս տարի, բացառության կարգով, նույն ծրագրին կարող են մասնակցել նաև մագիստրատուրայի ուսանողներ:
Յուրաքանչյուր ֆակուլտետից ընտրվելու են 10 ուսանողներ, որոնցից լավագույնները կստանան մշտական աշխատանքի առաջարկություն:
«Խիստ դրական եմ վերաբերվում նման ակցիաներին: Ցավոք, մեր օրերում ուսանողներին քիչ են այսպիսի փոխշահավետ գործարքներ առաջարկում: Սա նաև ուսմանը զուգընթաց աշխատանքային փորձ ձեռք բերելու հրաշալի հնարավորություն է»,- ասաց ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանող Ամալյա Խաչյանը:
Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն և դիմում-հարցաթերթիկի օրինակ ուսանողները կարող են գտնել www.careercenter.am կայքում: Առաջիկա տասը օրերի ընթացքում դիմում-հարցաթերթիկի օրինակը կտեղակայվի նաև Էյչ-ԷՍ-Բի-Սի բանկի պաշտոնական կայքում:
ԵՊՀ աստղադիտարանը դպրոցական և այլ խմբերի համար իրականացնում է վճարովի ծառայություններ՝ պատմելով տիեզերքի կառուցվածքի և երկնային մարմինների մասին, ինչպես նաև կազմակերպելով աստղադիտակով երկնային մարմինների ցուցադրություն:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ, ԵՊՀ շրջանավարտ, ավագ լեյտենանտ, Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած և Շուշիի պաշտպանության համար հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, որն այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը փոխանցել է նրա ընտանիքին: