03.12.2008 | 
Հասարակություն
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Յուրաքանչյուր ոք առողջ շրջակա միջավայրում ապրելու սահմանադրական իրավունք ունի»:

Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում ֆակուլտետի ՈւԳԸ-ի օժանդակությամբ կազմակերպվել էր միջբուհական ուսանողական գիտաժողով` «Էկոլոգիական անվտանգություն» թեմայով:

Մինչ զեկուցումներին անցնելը, միջոցառման մասնակցներին ողջունեցին Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Աիդա Իսկոյանը, Քիմիայի ֆակուլտետի էկոլոգիական քիմիայի ամբիոնի վարիչ Գեւորգ Փիրումյանը:

«Արդեն մի քանի ամիս է, ինչ այս կենտրոնը էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումներ եւ գիտաժողովներ է անցկացնում: Ընտրված թեմաներն անչափ կարեւոր են ոչ միայն մեր, այլեւ ամբողջ աշխարհի համար: Ցավոք, այժմ մենք դեռեւս առաջին քայլերն ենք անում, այսինքն` հասարակության տեղեկացվածության հարցն ենք առաջ քաշում: Հուսանք, որ նմանաբնույթ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն»,- նշեց Գագիկ Ղազինյանը:

Գիտաժողովին, բացի դասախոսներից, մասնակցում էին նաեւ ԵՊՀ իրավագիտության, քիմիայի, կենսաբանության, ժուռնալիստիկայի ֆակուլտետների, ինպես նաեւ ՀՊՃՀ-ի էներգետիկայի դեպարտամենտի ուսանողներ:

Ուսանողները զեկույցներ էին պատրաստել էկոլոգիական քաղաքականության, գենետիկորեն փոփոխված օրգանիզմների գործածության, էկոլոգիական անվտանգության ապահովման եւ համաշխարհային, տարածաշրջանային ու ազգային մակարդակներում հասարակության իրազեկման, մասնակցության եւ արդարադատության մատչելիության հիմնահարցերի վերաբերյալ:

Այլ նորություններ
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԶՄ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար իրականացվել է առցանց դասախոսություն, որի բանախոսներն են եղել Անահիտ Մանասյանը և Լատվիայի նախագահի՝ իրավական քաղաքականության հարցերով խորհրդական, Լատվիայի համալսարանի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Յանիս Պլեպսը:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: