28.03.2007 | 
Հասարակություն
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
«Մենք կորցրինք մեծ քաղաքական գործչի եւ անմիջական հայի: Վարչապետի պաշտոնը նրան չէր փոխել»:

Նմանատիպ տողերով լի էր սգո մատյանը, որը համալսարանի ճեմասրահում էր դրված դեռեւս մարտի 27-ի առավոտյան: Մատյանի շնորհիվ համալարանականները հնարավորություն ունեն նաեւ անհատապես հայտնել իրենց ցավակցությունը:

Մարտի 27-ի երեկոյան ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի ճեմասրահում ոգեկոչման արարողություն էր: Ոսանողները Համալսարանի ճեմասրահի աստիճաններին մեկ առ մեկ շարեցին վառվող մոմեր, որոնք վերջում խաչի տեսք ստացան:

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին կազմակերպված մոմավառության նախաձեռնությունը ԵՊՀ ուսխորհրդինն էր:

«Վարչապետի կորուստը ցանկացած երկրի համար էլ մեծ է: Տվյալ դեպքում այդ կորուստը շատ ավելի զգալի է` հաշվի առնելով Անդրանիկ Մարգարյան մարդու եւ ազգային գործչի անցած ճանապարհը: Ուսանողներիս պարտքն է մեր հարգանքի տուրքը մատուցել նրա հիշատակին»,- ասաց ԵՊՀ ՈւԽ նախագահ Համլետ Մանուկյանը:

Մարտի 28-ի առավոտյան ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակից համալսարանականների երթը շարժվեց դեպի հանրապետական կուսակցության շենք, որտեղ եւ միացավ սգո թափորին:

«Որպես համալսարանական, որպես ՀՀ քաղաքացի եւ ինչ-որ տեղ նաեւ այս երկրի ապագա տերերից մեկը` ես հպարտ եմ, որ ուսանողությունը անտարբեր չէ վարչապետի հարազատների եւ ընկերների խորը վշտի հանդեպ եւ իր ներկայությամբ ոգեկոչում է վարչապետի հիշատակը»,-ասաց ԵՊՀ ուսանողական բաժնի պետ Միհրան Հակոբյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԼԱՒԱԳՈՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԷՏ» ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Լավագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակակիրներն արժանացել են պարգևների, մնացած մասնակիցները՝ շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԵԴԻԱԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդն առաջին անգամ կազմակերպում է «Գարնանային մեդիադպրոց» մեկշաբաթյա ծրագիրը, որի նպատակն է դիմորդներին ծանոթացնել մասնագիտությանը, բուհին և ֆակուլտետին: