01.07.2011 | 
Կրթություն
ԵՊՀ-Ն «ԹՈՂԱՐԿԵՑ» ՏՏ ՈԼՈՐՏԻ ՆՈՐ ՈՒ ՈՐԱԿՅԱԼ ԿԱԴՐԵՐ
ԵՊՀ-Ն «ԹՈՂԱՐԿԵՑ» ՏՏ ՈԼՈՐՏԻ ՆՈՐ ՈՒ ՈՐԱԿՅԱԼ ԿԱԴՐԵՐ
27 ուսանողներ ստացան ՏՏ ոլորտի մագիստրոսական դիպլոմներ:

Այսօր ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական հետազոտական (ՏՏԿՀ) կենտրոնում տեղի ունեցավ մագիստրոսական դիպլոմների հանձնման արարողություն: Շրջանավարտներին դիպլոմներ հանձնեցին ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը, ՏՏԿՀ կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը, ինչպես նաեւ կենտրոնի աշխատակիցներ Արմեն Կոստանյանը եւ Արթուր Ավագյանը: Սամվել Շուքուրյանը նախքան դիպլոմների հանձնումը նշեց, որ այսուհետ կենտրոնի ուսանողները մագիստրատուրան կավարտեն ոչ միայն «Տեղեկատվական համակարգերի կառավարում» եւ «Տեղեկատվական համակարգերի մշակում», այլեւ «Վիզուալ հաշվարկներ» մագիստրոսական ծրագրով: «Մենք շատ ուրախ ենք, որ կիրթ, բանիմաց ու նոր գործընկերներ ենք ունենալու այս ոլորտում: Արդեն ուսման առաջին տարիներից մեր ուսանողներն աշխատում են տարբեր կազմակերպություններում` տեսական գիտելիքը համատեղելով գործնականի հետ, ինչը շատ կարեւոր է: Ուրախ եմ, որ մեր շրջանավարտներն ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում առաջատար դիրքեր են զբաղեցնում մեր երկրի տնտեսության մեջ»,- ասաց Սամվել Շուքուրյանը: Պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը, շնորհավորելով բոլոր շրջանավարտներին, հույս հայտնեց, որ մոտ ապագայում մեր երկրի տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների դերն էլ ավելի կմեծանա, ինչը կխթանի, որ ԵՊՀ ՏՏԿՀ կենտրոնի շրջանավարտներն ավելի շատ աշխատատեղեր ունենան առաջատար ընկերություններում: «Տեղեկատվական համակարգերի կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Վահե Մաշուրյանը նշեց, որ շատ գոհ է իր ստացած կրթությունից, որն այսօր արդիական է ու ուսուցողական ապագայի համար, ինչպես նաեւ համոզմունք հայտնեց, որ այն անհրաժեշտ կլինի իր հետագա պրակտիկ գործունեության համար:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։