06.05.2009 | 
Ուսանողական, Գիտություն
«ԿԻՐԱՌԱԿԱՆ» ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ԿԻՐԱՌԱԿԱՆ» ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց «Աշխարհագրության գիտակառուցողական ներուժը եւ դրա գործնական կիրառումը» թեմայով գիտաժողովը:

ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում անցկացվող գիտաժողովը կազմակերպել են ԵՊՀ-ն, Հայկական աշխարհագրական ընկերությունը եւ «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիան: Գիտաժողովն անցկացվում է աշխարհագրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ամբիոնի պատվավոր վարիչ, Ռուսաստանի Դաշնության Կրթության ակադեմիայի ակադեմիկոս, Միջազգային էկոլոգիական եւ Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիաների անդամ, Հայկ. աշխարհագրական ընկերության նախագահ, ինչպես նաեւ` Միջազգային աշխարհագրական միության հայկական կոմիտեի նախագահ Լեմվել Վալեսյանի ծննդյան 80 եւ գիտամանկավարժական գործունեության 55-ամյակին նվիրված հանդիսությունների շրջանակներում:

 

Գիտաժողովի բացումն ազդարարեց հոբելյարը: Լեմվել Վալեսյանն իր «Տեսականորեն վերազինված աշխարհագրության գիտաճանաչողական եւ կիրառական ներուժը» զեկուցմամբ արտահայտեց գիտաժողովի ու դրա շրջանակում նախատեսվող 60-ից ավելի գիտական զեկույցների հիմնական բովանդակությունը: «Մենք պետք է գիտակցենք, որ աշխարհագրությունը վաղուց դադարել է լինել զուտ ճանաչողական եւ նկարագրական գործառույթներ ունեցող գիտություն:

 

Այսօր արդեն անհերքելի է նրա կառուցողական եւ կիրառական ներուժը համաշխարհային հասարակական զարգացման մեջ»,- իր զեկույցն ամփոփեց պրոֆեսոր Վալեսյանը: Գիտաժողովին մասնակցում էին ոչ միայն ԵՊՀ դասախոսներ, այլեւ ներկայցուցիչներ հայաստանյան այլ բուհերից եւ այդ ոլորտին առնչվող պետական, հասարակական կառույցներից:

 

Նրանցից յուրաքանչյուրն իր առջեւ խնդիր է դրել ոչ միայն ներկայացնել կոնկրետ հիմնախնդիրներ, այլեւ սահմանել եւ ցույց տալ աշխարհագրություն գիտության դերն ու նշանակությունը այդ խնդիրների լուծման գործընթացում: Գիտաժողովի անցկացման ձեւաչափը հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալու զեկույցներին, այլեւ մասնակցելու բարձրացված հարցերի քննարկմանը: Գիտաժողովի առաջին նիստը նախագահում են աշխ. գիտ. դոկտորներ Ա. Ավագյանը եւ Ա. Խոյեցյանը, իսկ երկրորդ նիստը` Կ. Դանիելյանը եւ Ս. Սուվարյանը: Վերջում նախատեսվում է գիտաժողովի արդյունքների քննարկում:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՑ ԵՎ ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՆ. ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՎ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր Ե. Չարենցի անվան դահլիճում իր աշխատանքներն է սկսել «Հարցեր մեդիայից և հարցեր մեդիային. ձևակերպելով նոր իրականություններ» խորագրով գիտաժողովը, որը նվիրված է ՀՀ հանրային հեռուստաընկերության 65 և հանրային ռադիոընկերության 95-ամյակներին:
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ՝ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը: