30.09.2008 | 
ՆՈՐԱՈՃ ՃԱՇԱՐԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՆՈՐԱՈՃ ՃԱՇԱՐԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի բուֆետը վերաբացվեց:
Ուսանողների համար նոր, մատչելի եւ ժամանակակից ճաշարան ստեղծելու գաղափարը «Հին Էրիվան» հոլդինգի տնօրինությանն է, ում աջակցել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն: «Այսպիսի ժամանակակից բուֆետ ունենալու նպատակներն են` ակտիվացնել ուսանողական կյանքը, ստեղծել հարմարավետ պայմաններ եւ ունենալ մատչելի գնացուցակ, որպեսզի ուսանողը կարողանա նախաճաշել հենց համալսարանում: Ի վերջո, մենք այս նախաձեռնությունից մեծ շահույթներ չենք ակնկալում, ավելին` մեզ համար շատ պատվաբեր է, որ մեր հաճախորդները լինեն համալսարանականները»,- ճաշարանի բացման արարողության ժամանակ ասաց «Հին Էրիվան» հոլդինգի նախագահ Մանվել Տեր-Առաքելյանը: Մանվել Տեր-Առաքելյանը համոզված է, որ ճաշարանում միշտ հնչելու է լավ երաժշտություն, սպասարկումը լինելու է բարձրակարգ, ուսանողները պահպանելու են ամենակարեւոր պայմանը. բուֆետում ծխելն արգելվում է: Ի դեպ, «Հին Էրիվան» հոլդինգի ջանքերով շատ շուտով կվերաբացվեն նաեւ Կենսաբանության ֆակուլտետի եւ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի ճաշարանները: