01.06.2010 | 
Կրթություն
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ՓՈՒԼ
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ՓՈՒԼ
Վոլգոգրադի եւ Երեւանի պետական համալսարաններն առաջիկա տարվա ընթացքում կիրականացնեն համատեղ ծրագրեր:

Մայիսի 21-26-ը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ու ԵՊՀ գիտակազմակերպական բաժնի վարիչ Ալիկ Ղարիբյանը մասնակցեցին Վոլգոգրադի պետական համալսարանի հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառումներին: Հոբելյանական հանդիսություններից բացի, ԵՊՀ պատվիրակությունը մասնակցել է համալսարանական կրթության խնդիրներին վերաբերող միջազգային գիտաժողովին, ԵՊՀ աշխատակիցների եւ ուսանողների լուսանկարների ցուցահանդեսին:

 

Այս լուսանկարները տրամադրվել էին Մայր բուհի կողմից: Դեռեւս մեկ ամիս առաջ, Վոլգոգրադի պետական համալսարանի ռեկտոր Օլեգ Ինշակովի, Վոլժսկի հումանիտար ինստիտուտի ղեկավարության եւ տեղի հայ գործարարների ջանքերով, Վոլժսկում հիմնադրվել է Հայկական մշակույթի կենտրոն: Բացման արարողության ընթացքում օնլայն կապով ողջույններ են հղել նաեւ ԵՊՀ ռեկտորատի անդամները: ԵՊՀ ռեկտորը տեղեկացրեց, որ Վոլգոգրադի պետական համալսարանում պայմանավորվածություն է ձեռք բերվել մենեջմենթի եւ համակարգչային ուսուցման դասընթացներով մագիստրոսական համատեղ ուսուցում սկսելու վերաբերյալ:

 

Պատրաստվում են համատեղ ուսումնական պլանները: Պայմանավորվածության համաձայն` մեկ տարի ժամկետով ԵՊՀ մագիստրոսները կուսանեն Վոլգոգրադի պետական համալսարանում, իսկ այնտեղի ուսանողները` մեզ մոտ: Ուսումը վերջացնելուց հետո ուսանողները կստանան երկու համալսարանների դիպլոմներն էլ: ԵՊՀ ռեկտորն ու գիտակազմակերպական բաժնի վարիչը հանդիպումներ են ունեցել Վոլգոգրադի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, Վոլժսկի հումանիտար ինստիտուտի ղեկավարության ու տեղի հայ համայնքի հետ:

 

Վերջում ԵՊՀ-ից ժամանած հյուրերն այցելել են Վոլգոգրադի Հայկական մշակույթի կենտրոն, տեղի հայկական եկեղեցի, հանդիպումներ են ունեցել Վոլգոգրադի հայության հոգեւոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանի, Վոլգոգրադի պատվո հյուպատոս Գագիկ Շամիրյանի եւ Երեւանի քույր քաղաք Վոլգոգրադում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Գրիգորյանի հետ:

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: