30.10.2009 | 
Քաղաքականություն, Կրթություն
MESI-Ն ՀԱՆԴԻՊՈՄ Է ՀԱՅ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ
MESI-Ն ՀԱՆԴԻՊՈՄ Է ՀԱՅ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ
Սկսվեց համագործակցության նոր փուլ ռուս գործընկերների հետ:

Մոսկվայի պետական տնտեսագիտության, վիճակագրության եւ ինֆորմատիկայի համալսարանի (MESI) ներկայացուցիչների եւ հայաստանյան բուհերի ռեկտորների մասնակցությամբ հոկտեմբերի 30-ին Երեւանի պետական համալսարանում քննարկվեցին ռուս-հայկական կրթական հաստատություններին վերաբերող հարցեր:

 

Մոսկվայի պետական տնտեսագիտության, վիճակագրության եւ ինֆորմատիկայի համալսարանի գիտական ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Տիխամիրովն առաջարկեց հայաստանյան եւ ռուսաստանյան բուհերի միջեւ ստեղծել համագործակցության նոր ուղիներ` օգտագործելով նոր տեղեկատվական տեխնոլոգիաները:

 

Հավանության արժանացնելով ռուս գործընկերոջ առաջարկը` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, որ տարիներ շարունակ համագործակցում են ռուսական բուհերի հետ, սակայն միայն ռեկտորների մակարդակով. ուրախալի է, որ հնարավորություն կա համագործակցության ծավալներն ընդլայնելու: Կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, ողջունելով այս համագործակցությունը, առաջարկեց Ծաղկաձորում կազմակերպել սեմինար քննարկում` ներառելով ԿԳ նախարարությունն ու մասնակից այլ բուհերին: Հանդիպման ավարտին մասնակիցները շրջեցին համալսարանում, այցելեցին Ռուսական կենտրոն եւ ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոն:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։