24.06.2009 | 
Քաղաքականություն, Կրթություն
ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՓՈՔՐԻԿ «ԼՈՒՅՍԵՐ» ԱՇԽԱՐՀՈՒՄ
ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՓՈՔՐԻԿ «ԼՈՒՅՍԵՐ» ԱՇԽԱՐՀՈՒՄ
Այսօր ԵՊՀ Գիտխորհրդի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ «Լույս» հիմնադրամի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի հետ:

Դեռեւս 2008 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետի կողմից հաստատվել է աշխարհի առաջատար բուհերում բարձրակարգ կադրերի պատրաստման նպատակով` ՀՀ եւ սփյուռքահայ առավել օժտված երեխաների հայտնաբերման եւ նրանց այդ առաջատար բուհերն ընդունվելուն օժանդակելու ծրագրի հայեցակարգ:

 

Ուսանողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ է ստեղծվել «Լույս» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը հենց ինքն է: «Այն մասնավոր նախաձեռնություն է, գումարները հանգանակվելու են մասնավոր հատվածի կողմից, նպատակն է՝ նպաստել կրթական, մշակութային ծրագրերի իրականացմանը, իսկ ավելի հստակ` արտերկրի բուհերում սովորելու համար եռաստիճան կրթական համակարգի ուսանողներին տրամադրել կրթաթոշակ: Ծրագրի իրականացման համար պետբյուջեից տրամադրվելու է մոտ 400 մլն դրամ»,- ասում է վարչապետը: «Այսօր համաշխարհային տնտեսությունը խարսխված է գիտելիքի վրա, եւ Հայաստանի համար հույժ կարեւոր է լրջորեն ներկայացված լինել աշխարհի առաջատար ստեղծագործողների, գիտնականների եւ նորարարների շարքում, ինչը հնարավորություն կտա Հայաստանին տնտեսապես հարուստ երկրների հետ հավասար մասնակցել աշխարհի առաջընթացին»,- համոզված է Տիգրան Սարգսյանը:

 

Նա վստահեցրեց, որ այս հայեցակարգն անցել է մի քանի փորձաքննություն, քննարկվել է անգամ ֆորումներում, բուհերի դասախոսների, պատգամավորների հետ, ովքեր տվել են իրենց հավանությունը: Ըստ նրա, այս ծրագիրն ուղղված է առաջնորդների ձևավորմանը և «ուղեղների» արտահոսքի նվազեցմանը: «Լույս» հիմնադրամի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը նշեց, որ արտերկրում սովորելու համար ընտրվել է աշխարհի լավագույն բուհերի ցանկը: «Այդ բուհեր ընդունվելը բավականին դժվար է, և հիմնականում այդտեղ ընդունվում են միջազգային օլիմպիադաներին մասնակցած ուսա

 

նողները: Ինչ վերաբերում է հայտերի ընտրությանը, ապա բոլոր դիմողներին քննություններ հանձնելու հնարավորություն է տրվել , իսկ ընդունվելու դեպքում ստանալու պետական կրթաթոշակ: Չի լինելու մասնագիտությունների ընտրության սահմանափակում»,- հավելեց նա: Ժաքլին Կարաասլանյանի հավաստմամբ «Լույս» հիմնադրամն ունի երկակի առաքելություն. ստեղծել եւ համախմբել առաջադեմ ու ստեղծագործ մտածելակերպ ունեցող ուսանողների սերունդ` բազմապատկելով աշխարհի լավագույն համալսարաններ հաճախող հայ ուսանողների թիվը, ինչպես նաեւ ստեղծել ենթակառուցվածք, որն ի մի կբերի «Լույս»-ի ուսանողների գիտելիքները, փորձը եւ կապերը: Իսկ «Լույս» հիմնադրամի օն-լայն հանդեսը ոչ միայն մարդկանց միջեւ է կապեր ստեղծում, այլեւ` համաշխարհային ուսումնական ցանցերի հետ:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ  ԿՐԹՈՒԹՅԱՆ  ՈԼՈՐՏՈՒՄ
Հայաստանի անկախացումից հետո հանրապետության կրթական ողջ համակարգի բարեփոխումը ժամանակի հրամայականն էր և առաջնահերթ նշանակություն պետք է ունենար երկրի հետագա զարգացման համար: Այս համատեքստում անհրաժեշտ էր ԵՊՀ-ի ընդհանուր գործունեությունն աստիճանաբար արմատապես վերափոխել, որն էլ սկիզբ առավ ՀՀ նախագահի 1992 թ. հրամանագրով: Համալսարանին շնորհվեց կրթական, գիտական և մշակութային ինքնավար հաստատության կարգավիճակ: