03.04.2009 | 
Ուսանողական
ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ
ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ
ԵՊՀ իրավագետների` աշխարհում 5-րդ տեղը գրաված թիմը պարգեւատրվեց:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը ԿԳՆ շնորհակալագրերով պարգեւատրեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հավաքականին` ուսանողներ Լեւոն Գեւորգյանին, Արմենուհի Գառգալոյանին, Տարոն Սիմոնյանին, նրանց մարզիչ եւ խմբի ղեկավար, ի. գ. թ. Եղիշե Կիրակոսյանին, թիմի իրավախորհրդատու, ֆակուլտետի դասախոս Սառա Շիրազյանին: Իսկ թիմն արժանացավ ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրի:

 

Իրավագիտության ֆակուլտետի թիմը վերջերս է վերադարձել Վաշինգտոնում կայացած միջազգային իրավունքի ասպարեզում ամենահեղին ակավոր` Ֆիլիպ Ջեսափի անվան դատախաղ-մրցույթից: Մայր բուհը ներկայացնող թիմը մրցել է 80 երկրների շուրջ 130 համալսարանների թիմերի հետ` գրավելով 5-րդ հորիզոնականը եւ գերազանցելով անգամ Օքսֆորդի եւ Քեմբրիջի համալսարանների թիմերին: «Իրավագիտության ֆակուլտետի թիմի արձանագրած հաջողությունը ողջ կրթական ոլորտի, ինչո±ւ չէ, նաեւ մեր հանրապետության ձեռքբերումն է»,- ասաց Արա Ավետիսյանը:

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ՝ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը:
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է». ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԻ ԿԵՐՊԱՐՈՒՄ ՄԱՆԵ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ Է
21-ամյա Մանե Ծատուրյանն այն համալսարանականներից է, որի նպատակասլաց կերպարը, անկասկած, օրինակ կարող է ծառայել յուրաքանչյուր երիտասարդի համար: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Մանեն արդեն իսկ լուրջ ձեռքբերումներ ունի թե՛ ուսման մեջ, թե՛ կարիերայի ստեղծման գործընթացում, թե՛ հասարակական ոլորտում: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրանտը փայլուն ուսանող է, որն ապրում է ներհամալսարանական և հասարակական ակտիվ կյանքով: Դեռևս 1-ին կուրսից նա եղել է ՈՒԽ անդամ, կազմակերպել ու մասնակցել ուսանողական միջոցառումների՝ չմոռանալով կրթության ու առաջադիմության մասին: Մանեն նաև անվճար է սովորում և ստանում «Ջոն Կիրակոսյանի անվան» կրթաթոշակ: