21.10.2011 | 
Կրթություն
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ  ԵՊՀ  ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ
ԵՊՀ դասախոսների համար կազմակերպվել էր անգլերենի թեստավորում:

Հարգելի դասախոսներ 2011 թ. սեպտեմբերից դուք որակավորման բարձրացման հնգամյա ծրագրի ունկնդիրներ եք: «Երևանի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմիորակավորման բարձրացման ծրագրի կազմակերպման կանոնակարգի» համաձայն` 1. «Լսարանային ցուցադրությունների պատրաստում ( PowerPoint)» դասընթացից բավարարպատրաստություն ունեցող անձինք, ովքեր արդեն հայտ են ներկայացրել, կարող են նշված դասընթացից հանձնել ստուգարք (ըստ ներքոբերյալ ժամանակացույցի) և ստանալ սահմանված կրեդիտը:

 

Ստուգարք չհանձնողները պետք է մասնակցեն կազմակերպվող պարապմունքներին: 2011թ. հոկտեմբերի 10-ին և 12-ին Երևանի պետական համալսարանի դասախոսների համար Չարենցի անվան դահլիճում ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագրի շրջանակներում կազմակերպվել է անգլերենի թեստավորում, որի արդյունքները ներկայացվում են հավելված 1-ում: Թեստավորման մասնակից դասախոսները, ըստ վաստակած միավորների, պետք է մասնակցեն «Անգլերենը ակադեմիական միջավայրում» մոդուլի տարբեր մակարդակի դասընթացներին. Թեստավորման արդյունքների հիման վրա ձևավորվել է ունկնդիրների 15 խումբ, կազմվել են համապատասխան ծրագրեր և ժամանակացույց: Դասախոսները հավելված 1-ից պետք է տեղեկանան, թե որ մակարդակի դասընթացին պետք է մասնակցեն և հավելված 2-ում առաջարկվող խմբերից ընտրեն իրենց համար առավել հարմար տարբերակը: Դասընթացները սկսվելու են 2011 թ. հոկտեմբերի 20-ից: Ձեզ հուզող բոլոր հարցերով կարող եք դիմել` ԵՊՀ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ Հեռ.54-43-97

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։