28.09.2007 | 
Հասարակություն
ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ Է ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ
ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ Է ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ
ԵՊՀ պրոռեկտոր Արսեն Քարամյանն ու մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի դեկան Գեղամ Գևորգյանը սեպտեմբերի 28-ին հանդիպեցին ֆակուլտետի ուսանողներին:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ֆակուլտետի անվանական կրթաթոշակ ստացած չորս ուսանողները, մյուս ուսանողների` միջազգային օլիմպիադաներում մասնակցության արդյունքները, ինչպես նաեւ ֆակուլտետի աշխատակիցների այլ ձեռքբերումները:

Այս տարի Բուլղարիայում տեղի ունեցած միջազգային օլիմպիադայում, որին մասնակցել են վաթսուն ուսանողական թիմեր, մեր թիմը 27-րդ տեղն է զբաղեցրել, թեեւ այս արդյունքը չի բավարարում դեկանին, քանի որ, ըստ նրա, նախորդ տարիներին ավելի բարձր արդյունքներ են եղել: 

Օլիմպիադային մասնակցելու համար հովանավորել է «Ֆլեշ» ընկերությունը, որի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանը վերոնշյալ ֆակուլտետի շրջանավարտներից է:

Վերանորոգվել եւ կահավորվել է ֆակուլտետի ընթերցասրահը, որը, ինչպես նշեց Գեղամ Գեւորգյանը, դեռևս գրականությամբ հագեցված չէ, սակայն այնտեղ կարելի է գտնել առաջին անհրաժեշտության գրքերը: Այդ աշխատանքները իրականացվել են «Իմեքս» գրուպի հովանավորությամբ, որի ղեկավարը նույնպես այս ֆակուլտետի շրջանավարտն է: 

Ի դեպ, պրոռեկտոր Քարամյանը կարեւորեց Գ. Գեւորգյանի ջանքերը ֆակուլտետի շրջանավարտների հետ հաջողությամբ համագործակցելու համար, ինչը շատ քիչ դեկանների է հատուկ:

Այլ նորություններ
ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԸ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ Է
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ, ԵՊՀ շրջանավարտ, ավագ լեյտենանտ, Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած և Շուշիի պաշտպանության համար հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, որն այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը փոխանցել է նրա ընտանիքին:
«ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԶՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին: