Հատուկ թղթապանակներում առաջին կուրսեցիների համար նախատեսված ուղեցույցն էր, ինչպես նաեւ «Երեւանի պետական համալսարան» վերտառությամբ գրիչ եւ նոթատետր:
Նախաձեռնության հեղինակը ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունն էր:
«Այսօր համալսարականներն ունեն տեղեկացված լինելու կարիք, մեր առաջնային խնդիրն էր այդ հարցին գոնե մասնակի լուծում տալ,-ասում է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը,-բացի այդ, պետք ամեն ինչ անել, որ մեր ուսանողները զգան համալսարանի շունչը առաջին իսկ օրից»:
«Հրաշալի մտահաղացում էր,-ասում է ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Սպարտակ Գրիշյանը,-եթե անկեղծ, ես չէի սպասում: Մենք հասկացանք, որ մեր մասին մտածում են»:
Վարչության մեթոդական բաժնի վարիչ Աննա Օսիպյանը հավաստիացնում է, որ մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբեր ամիսը վարչությունը հետամուտ է լինելու ուղեցույցի վերաբերյալ ուսանողների բոլոր արձագանքներին եւ հաջորդ տարվա համար բոլոր խելամիտ առաջարկները հաշվի կառնվեն: