09.09.2009 | 
Ուսանողական, Կրթություն
ԵՐԲ ՌՈՒՍԵՐԵՆ ԽՈՍԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է ԳԱԼԻՍ
ԵՐԲ ՌՈՒՍԵՐԵՆ ԽՈՍԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է ԳԱԼԻՍ
Այսօր ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները նվերներ ստացան «Ռուսկի միր» ֆոնդի կողմից:

«Ռուսկի միրի ուսանող» կոչվող ակցիայի շրջանակներում Ռուսաց լեզվի բաժնի 112 ուսանողների հանձնվեցին նոթատետրեր եւ վերնաշապիկներ: Իսկ վերջիններիս վրա գրված էր «Ռուսերեն խոսելու ժամանակն է»: Ռուսաց լեզվի բաժնի ուսանողները մեծ ոգեւորությամբ հենց տեղում հագան իրենց շապիկները:

 

ԵՊՀ ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսիսյանը մի քանի բառով ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, որից հետո ցուցադրվեց փոքրիկ տեսաֆիլմ: «Ռուսկի միրի» հիմնական նպատակներից մեկն է նաեւ արտասահմանում ռուսական կենտրոնների բացումը: Այդ կերպ նրանք ցանկանում են ամբողջ աշխարհում պրոպագանդել ու տարածել ռուսաց լեզուն, գրականությունը եւ մշակույթը: «Քանի որ դուք հենց Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողներ եք, չեմ կասկածում, որ դուք սիրում եք այդ լեզուն: Ձեր առաքելությունն էլ հենց պիտի լինի ռուսերենի, ռուսական մշակույթի տարածումը: Ի վերջո, կան մարդիկ, ովքեր գուցե չգիտեն ռուսերեն, բայց սիրում են ռուս գրականությունն ու մշակույթը»,- ասաց Արուսյակ Ներսիսյանը:

 

Ռուսական կենտրոնում կարելի է գտնել ռուս եւ ռուսալեզու գրականության մեծ պաշարներ, որից կարող են օգտվել ինչպես Ռուս բանասիրության ֆակուլտետի, այնպես էլ մյուս ֆակուլտետների ուսանողները: Կենտրոնի այցելուները կարող են օգտվել նաեւ անվճար ինտերնետ կապից եւ մասնակցել տեղում կազմակերպվող քննարկումներին ու բանավեճերին: «Ես անչափ ուրախ եմ, որ ընդունվել եմ ու սովորում եմ հենց Երեւանի պետական համալսարանում:

 

Իսկ այսօրվա միջոցառումը շատ հաճելի ու ոգեւորիչ է մեզ` առաջին կուրսեցիներիս համար: Այս կենտրոնում շատ գրքեր կան, որոնք, համոզված եմ, ե´ւ ուսումնառության ընթացքում մեզ շատ են պետք կգան, ե´ւ ընդհանուր զարգացվածության մակարդակը կբարձրացնեն»,- ասաց առաջին կուրսեցի Հասմիկ Հարությունյանը:

Այլ նորություններ
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ. ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ իրականացվող «Հաղորդավարական գործ և եթերային խոսքի մշակույթ» աշնանային դպրոցն այսօր ամփոփեց իր աշխատանքները:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ‹‹ԿԱՌԱՎԱՐՈՒՄ›› ԵՎ ‹‹ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ›› ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում «Մարքեթինգ» առարկայի շրջանակում տեղի է ունեցել վարպետության դաս, որը կրել է «Թվային մարքեթինգի գործիքների կիրառումը բիզնեսի առաջխաղացման համար» խորագիրը։